-
08.02.2021|
14:18
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը չի վերացնի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ բանակցություններ վերսկսելու համար: Խոսքը Իրանի միջուկային համաձայնագրի հնարավոր վերականգնման մասին է:
-
08.02.2021|
14:17
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում Է վերականգնել փոխգործակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) հետ՝ հայտնել Է Associated Press գործակալությունը:
-
-
08.02.2021|
14:08
Եվրոպական հարևանության հարցերով Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Ուենդի Մորթոնի պաշտոնական այցի մասին Ադրբեջան՝ Թվիթերում գրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը:
-
08.02.2021|
14:05
Թեհրանը բողոքի նոտա է հղել Մոսկվա՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից «Արաբական ծոցը» նշող հրապարակման կապակցությամբ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով IRNA գործակալությանը:
-
08.02.2021|
13:59
Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին, խախտում է իրավունքի գերակայությունը և հետևաբար՝ զուրկ է իրավական որևէ հիմքից, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
-
08.02.2021|
13:57
ԵՄ երկրները սկսում են պատվաստել իրենց քաղաքացիներին բրիտանական AstraZeneca պատվաստանյութով, որը նախորդ հինգշաբթի հաստատվել է Եվրոպական դեղերի գործակալության կողմից: Իսպանիան ստացավ առաջին խմբաքանակը՝ մոտ 200 000 դեղաչափ:
-
08.02.2021|
11:23
Եվրամիությունը և Ռուսաստանը հաստատել են «հիմնարար տարաձայնությունները» մարդու իրավունքների հարցերում և Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակում: Մոսկվա այցի ընթացքում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նորից պահանջեց ընդդիմադիրի ազատ աչձակումն ու նրա թունավորման հետաքննություն:
-
08.02.2021|
11:18
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ այս պահին Nord Stream 2 գազատարի կառուցումը մնում է ուժի մեջ՝ հայտարարությունը հնչեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամլո ասուլիսում:
-
07.02.2021|
23:05
Գերմանիայի կառավարությունը մտադիր է մեծացնել պաշտպանության ծախսերը՝ հասցնելով ռեկորդային 53.03 մլրդ եվրոյի, 3.2 տոկոսով ավելի անցյալ տարվանից՝ նշված է ՆԱՏՕ-ին ուղարկված ծանուցման մեջ: