ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԿՐԿԻՆ ՊԻՐԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

27.05.2011 | 00:00

Հայաստանը Համաշխարհային առևտրի կազմակերպության անդամ է, ըստ այդմ, ստանձնել է որոշակի պարտավորություններ այդ կառույցի առջև, մասնավորապես, հեղինակային իրավունքի պաշտպանության առումով։ Ինչպես շատ կառույցներում, այս կազմակերպությունում էլ վճռորոշ դեր ունի ԱՄՆ-ը։ Մեր տեղեկություններով` Հայաստանի իշխանությունների և Համաշխարհային առևտրի կազմակերպության միջև շատ լուրջ խնդիրներ են առաջացել։ Բանն այն է, որ Հայաստանում ամերիկյան հայտնի ընկերություններից մեկի արտադրանքի հեղինակային իրավունքի զանգվածային խախտումներ են արձանագրվել։ Խոսքը համակարգչային ծրագրերի պիրատության մասին է։ Պարզվում է` խախտումն առավել մեծ ծավալներ է ընդգրկել պետական համակարգում ու գերատեսչություններում։ Ըստ սույն Համաշխարհային առևտրի կազմակերպության տվյալների` պետական գերատեսչություններում, ներառյալ ԱԱԽ-ում, մասնավորապես, 20 հազար համակարգիչ գործում է պիրատության հիմունքներով։ Ավելին, դրանց թիվը յուրաքանչյուր ամիս աճում է, քանի որ պետգնումների գործակալության խողովակներով պետական կարիքների համար ձեռք բերվող համակարգիչներն արդեն իսկ բեռնավորված են պիրատական ծրագրերով։ Ամենաուշագրավն այն է, որ այս իրավիճակի պատճառով Համաշխարհային առևտրի կազմակերպությունը կարող է Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառել` ստանձնած պարտավորությունները խախտելու համար։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ