Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Փաշինյանի հույսը դեռ Բայդենի հաղթանակն է

Փաշինյանի հույսը դեռ Բայդենի հաղթանակն է
14.07.2024 | 15:30

ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները Բայդենի անհաջող բանավեճից և Թրամփի վրա մահափորձից հետո կանխորոշված են։

Ակնհայտ է, որ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումը ավելի շատ ձևական բնույթ էր կրում, և եթե փաշինյանը խելացի լինի` կհետևի ալիևի և մի շարք այլ երկրների օրինակին, որոնք արդեն սկսել են ակտիվ աշխատանքը Թրամփի և նրա շրջապատի հետ:

Իսկ այս մահափորձը դատապարտելը շատ լավ նախադեպ կլինի այդ շփումներն ակտիվացնելու համար, քանի որ ԱՄՆ-ը հետագա 4 տարիներին անկախ ձեր կամքից կառավարելու է Դոնալդ Թրամփը։ Սակայն իշխանական աղբարկղ Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքի գրառումներից արդեն ակնհայտ է, որ փաշինյանի հույսը դեռ Բայդենի հաղթանակն է, այն Բայդենի, որին կոչ են անում դուրս գալ ընտրապայքարից նույնիսկ սեփական թիմակիցները:

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5033

Մեկնաբանություններ