ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քաղաքացիական հագուստով ոստիկանները շարունակում են մասնակցել հավաքներին

Քաղաքացիական հագուստով ոստիկանները շարունակում են մասնակցել հավաքներին
04.06.2024 | 10:01

Բազմիցս նշվել է, որ ոստիկանության ծառայողներն իրավունք չունեն հավաքներին ներկա գտնվել առանց օրենքով սահմանված տարբերանշանների:

Այնուամենայնիվ, ոստիկանության օպեր-լիազորները շարունակում են առանց ոստիկանության տարբերանշանների քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին, խառնվել ցուցարարների հետ՝ իբրև թե ցուցարար:

Այս պարագայում գործում է այն կանխավարկածը, որ հենց նրանք են այն սադրիչները, որոնք, շշեր կամ այլ առարկաներ նետելով, հրահրում են խժդժություններ` ոստիկանության համազգեստավոր ծառայողներին զանգվածային ձերբակալություններ սկսելու առիթ տալու համար:

Հետայսու կամ ես կամ իմ խնդրանքով այլ անձինք լուսանկարելու են իմ իմացած օպերներին, որոնք էլ ինձ շատ լավ գիտեն:

Ավելացնեմ նաև, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումը հավաքի ժամանակ պետք է լինի ոչ թե նորմ, այլ` բացառություն: Բուն ուժի կիրառման ժամանակ գործում է հավաքի մասնակիցների բազմազանության սկզբունքը, և ուժի հասցեատերը չի կարող լինել խաղաղ ցուցարարը: Ավելին` մեկ երկու շիշ նետելու փաստն ինքնին հիմք չէ զանգվածային ձերբակալությունների համար:

Ոստիկաննե´ր, մի ալարեք ու կարդացեք «Խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանների գործունեության վերաբերյալ» ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ձեռնարկը (https://www.osce.org/files/f/documents/c/6/425663.pdf):

Ինչ վերաբերում է կարմիր բերետավորների կողմից ցուցարարներին ծեծելու դեպքերին, ապա դա հանցագործություն է, որի համարժեք արձագանքը ոչ թե ոստիկանության ՆԱՎ-ի կողմից կարգապահական վարույթ հարուցելն է, այլ` քննչական կոմիտեի կողմից քրեական վարույթ նախաձեռնելն ու դատախազության կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելը: Տվյալ դեպքում, այս շարժման շրջանակներում դեռևս որևէ ոստիկան քրեական հետապնդման չի ենթարկվել: Ի հակառակ սրան` ձերբակալվում են օբյեկտիվ ապացույցներով անմեղ անձինք:

Ոստիկանության ու քննչական կոմիտեի այս փոխլրացնող ապօրինի գործողությունները հիմք են տալիս պնդելու, որ կատարվողը քաղաքական իշխանությունների ուղիղ ցուցման արդյունք է:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 2268

Մեկնաբանություններ