Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՈՒր է մեզ տանելու համաշխարհային հեղեղը

ՈՒր է մեզ տանելու համաշխարհային հեղեղը
23.01.2024 | 06:55

Մարդկության պատմությունը հստակորեն ցույց է տալիս, որ սկսած հասարակության զարգացման ցեղային մակարդակից մինչև հիմա, մրցակցային պայքարում մարդկանց ու տարբեր մասշտաբի մարդկային համակարգերի հիմնական վարքային գիծը եղել և մնում է բոլոր հնարավոր միջոցներով մրցակցի նկատմամբ հաղթանակի հասնելը։

Հաղթանակ ասելով էլ պարտադիր կերպով չպետք է հասկանալ ռազմի դաշտում իրար հաղթելը, քանի որ հակառակորդին կամ մրցակցին կարելի է հաղթել նաև խաղաղ մրցակցության պրոցեսում։

Բոլոր դեպքերում, հաղթանակի հասնելու միակ ձևն էլ ուժեղանալն է, լինի դա ռազմական, քաղաքական, տնտեսական, թե գաղափարական ուժ կամ էլ դրանց հարմոնիկ կոմբինացիան։

Իսկ ուժեղանալը կարող է լինել նաև ուժերի միավորումով, որի կարիքը լինում է այն ժամանակ, երբ որևէ ուժեղի ստեղծած մեծ վտանգի պայմաններում երկու կամ ավելի համեմատաբար թույլեր որոշում են միավորել իրենց ուժերը՝ մահացու վտանգը չեզոքացնելու, հավասարակշռելու, կամ էլ, հենց թեկուզ, ուժեղին հաղթելու համար։

Բայց ուժերի միավորման ժամանակ թույլերը կամ իրենց ուժերը միավորող կողմերը բախվում են ոչ պակաս բարդություն ունեցող մի այլ պրոբլեմի հետ։

Քանի որ սովորաբար իրար հետ միավորվելու հիմնական նպատակը որոշակի շահն է, ապա դրա ավելի մեծ շանս ունեն հիմնական հակառակորդ ուժի այն հարևանները, որոնք ունեն համընկնող կենսական շահեր, բայց որոնք ունենում են նաև հակասություններ։

Նման բնույթի միավորման որոշումներ կայացնելիս էլ հենց այդ հակասությունները թույլերի միջև դառնում են կրիտիկական բնույթի խանգարիչ հանգամանք։

Այս պայմաններում կշեռքի նժարին են դրվում մի կողմից ագրեսորի կողմից եկող վտանգը, իսկ մյուս կողմից թույլերի կողմից իրենց միջև եղած հակասությունները գոնե մասամբ և ժամանակավորապես մոռանալու գինը։

Եթե ագրեսորի կողմից եկող վտանգը ավելի մեծ է քան իրենց միջև հակասությունները մոռանալու գինը, ապա թույլերի միավորումը ավելի հավանական կդառնա։

Քանի որ նման պրոցեսները տեղի են ունենում մեծ ու փոքր պատահականությունների պայմաններում, ապա և մարդկանց ուժերի միավորումը, և դրանց տրոհումը բնութագրվում են իրենց հավանականություններով ու ռիսկերով։

Բոլոր դեպքերում, մարդկության պատմությունը ուղեկցվել է ուժերի նման միավորումներով ու տրոհումներով, բայց այդ պրոցեսում գերակշռողը եղել է ուժերի սիստեմատիկ միավորումն ու միությունների խոշորացումը։

Այսպես, մարդիկ սկզբում միավորվել են ցեղի սահմաններում, քանի որ համատեղ ուժերով ապրելու շանսը ավելի մեծ է, այնուհետև ցեղերը միավորվել են ցեղային միությունների մեջ, հետո էլ ցեղային միությունները, ավելի ռացիոնալ ձևերով կառավարվելու համար, առաջացել են համապատասխան կառավարման ստրուկտուրաներ, որի բազայի վրա էլ ծնվել են մեծ ու փոքր պետությունները։

Եվ այս ամենը մշտապես ուղեկցվել է առաջացող միավորների խոշորանալով, քանի որ մեծանալու բերած շահը ավելին է եղել, քան ներքին հակասությունները մոռանալու հետ կապված կորուստը։

Այսպիսով հասել ենք մեր օրերին, և հիմա էլ առաջացել է հերթական, ավելի խոշոր միավորներից բաղկացած աշխարհի վերակառուցման խնդիրը, որի անունն է նոր աշխահակարգ։

Բայց, քանի որ կա նաև գոյություն ունեցող ազգային պետությունների խնդիրը, ապա հերթական խոշորանալը կարող է լինել միայն բլոկների տեսքով, որոնք ամենատարբեր նկատառումներից ելնելով՝ կմիավորեն պետությունների տարբեր կազմերով ու մեծության խմբեր։

Տեսականորեն, այս ամենի նպատակը, թեկուզ ժամանակավոր, բայց գլոբալ հավասարակշռության ստեղծումն է աշխարհում, մի պրոցես, որը ևս կուղեկցվի մասնակից ազգային պետությունների շահերով ու կորուստներով։

Եվ, այս պայմաններում մեր հարցերի հարցն է, թե ուր է մեզ տանելու համաշխարհային հեղեղը, իսկ որոշ մարդիկ դեռ շարունակում են խոսել մեր համաշխարհային ազգ լինելու մասին։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2846

Մեկնաբանություններ