ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ժողովրդավարությունը» շատ թանկ է նստում ՀՀ քաղաքացու վրա

«Ժողովրդավարությունը» շատ թանկ է նստում ՀՀ քաղաքացու վրա
29.07.2023 | 12:31

Ի գիտություն վարորդների, «դեմոկրատների»` նույնպես:

Հավաքական Արևմուտքի կողմից «դիկտատուրա» կամ «ավտորիտար» համարվող ՌԴ-ում ավտոմեքենայի ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտման համար սկզբում ոստիկանները տուգանում են 500 ռուբլի (2000 ՀՀ դրամ), ընդ որում, 20 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում դրա չափը 50%-ով նվազում է, իսկ նույն արարքը (մեկ տարվա ընթացքում) կրկին կատարելու դեպքում արդեն տուգանքը կազմում է 2000-4000 ռուբլի (8000-16000 ՀՀ դրամ), սակայն այն նշանակում է դատարանը, եթե ոստիկանության կողմից ընդդեմ քաղաքացու ներկայացված հայցը բավարարվում է:

Հավաքական Արևմուտքի կողմից «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում քո մեքենան կանգնեցնում է միջնակարգ կրթությամբ պարեկ ու ավտոմեքենայի ապակիների լուսաթափանցելիության կանոնների խախտման համար քեզ տուգանում 25000 ՀՀ դրամ` ՌԴ-ում առկա չափից 1,5-ից մինչև 12,5 անգամ ավելի:

Փաստորեն, «ժողովրդավարությունը» շատ թանկ է նստում ՀՀ քաղաքացու վրա` ուղղակիորեն հարվածելով նրա գրպանին:


Վահե Գրիգորյան



Դիտվել է՝ 2936

Մեկնաբանություններ