Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայն ու Հայաստանը դավաճանված են՝ թրքաքայլականների անվերջ պարտության տանող քաղաքականությամբ

Հայն ու Հայաստանը դավաճանված են՝ թրքաքայլականների անվերջ պարտության տանող քաղաքականությամբ
18.04.2023 | 10:03

ՀՀ կառավարությունը վաղուց չի կատարում ՀՀ սահմանների և ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովման իր պարտականությունները:
ՀՀ-ում տեղակայված, տարբեր թշնամական կառույցներից սնվող կեղծ մարդասեր-բնապահպան-իրավապաշտպան գրանտակերներն իրենց ծախված բերանները բացում են միայն իրենց տերերի «ֆա՛ս» հրահանգի դեպքում և հընթացս շարունակում հանրությանը մոլորեցնող գլուխհարթուկոցիները:
Խաղաղության կեղծ օրակարգը տապալված է:
ՔՊ-ի իշխանության օրոք սովորական են դարձել շարունակական զոհերն ու Հայոց տարածքների կորուստները:
Նախկին-ներկա հոլովույթի մեջ ներառվածներն իրենց անտարբերությունը փորձում են արդարացնել քաղաքական օրակարգեր սահմանող դավաճանախմբի մեկնած խաբեությամբ, բայց իրականում դուրս են հայի արժեհամակարգից և իրենց բոլորովին ցավ չեն պատճառում չընդմիջվող կորուստներն ու դրանց հեղինակների անպատիժ գործելը:
Միջակության և խառնածինների «դըմփ-դըմփ-հու»-երի ուղեկցությամբ դավաճանախումբն անարգել վերացնում է ազգ ու Հայրենիք:

Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ. Գ. Դագաղով իշխանության եկածները կթաղեն ամեն ինչ ու ամենքիս, եթե շարունակենք մնալ կողքից հայողներ:

Դիտվել է՝ 1725

Մեկնաբանություններ