ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ինչո՞ւ չպետք է Ռուսաստանը թուրքական նարդի խաղա Կովկասում

Ինչո՞ւ չպետք է Ռուսաստանը թուրքական նարդի խաղա Կովկասում
24.11.2020 | 10:11

Կարելի է միայն նախանձել՝ ինչ թեթևությամբ ու արագությամբ Ռուսաստանը մտավ ղարաբաղյան կոնֆլիկտ՝ ռազմական դիմակայությանը չխառնվելով որևէ կողմից: Ռուսաստանը, այնուհանդերձ, ստիպեց երկու հակամարտող կողմերին խաղալ իրեն ձեռնտու կանոններով և ամբողջ ընթացքում ղեկավարում էր իրադարձությունները՝ ոչ թե պոչից էր ման գալիս: Ռուսաստանը հիանալի օգտագործեց փաստը, որ ընտրությունների հետ կապված հավերժական տարաձայնությունների մեջ ներքաշված ԱՄՆ-ը արտաքին քաղաքականության ժամանակ չուներ: Սակայն Ռուսաստանի ակնհայտ դժվարությունը դարձավ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս բերելու իր երազանքին տրված՝ չափազանց երկար էր նրան սիրաշահում և ի վերջո համաձայնեց, որ Թուրքիայի դերը Կովկասում նկատելի մեծացել է: Թուրքիային սիրաշահելու քաղաքականության գինը դարձավ, որ Ռուսաստանը կովկասյան տարածաշրջանում սեփական դերի նվազմանը հասավ, նաև՝ Կովկասի կրկնակի ԻՊ-ականացման ռիսկին՝ նախևառաջ միշտ անհանգիստ Չեչնիայում ու Դաղստանում: Ռուսաստանն այդ ռիսկերին գնաց ԱՄՆ-ում Բարաք Օբամայի իշխանության գալու նախօրեին: Հույս ունենալով, որ նա կկատարի Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերբեռնման» նախընտրական խոստումները, Մոսկվան չափազանց մեծ պատրաստակամություն դրսևորեց ԱՄՆ-ի հետ գործակցության՝ այդ պատրաստակամության որոշակի ցուցիչ դարձավ երկրում Դմիտրի Մեդվեդևի առաջին դերում հանդես գալն իր անվերջ խոնարհումով «առաջադեմ» արևմտյան տեխնոլոգիաների առաջ: Մեդվեդևը իր նախագահության կարճ ընթացքում հասցրեց «դռները բացել» ներռուսական քաղաքական միջավայրում տարատեսակ արևմտյան հասարակական-քաղաքական ինստիտուտների առաջ: Դրա գինը դարձավ ներքաղաքական կայունության կորուստը՝ հայտնվեցին ազգային անվտանգության մի շարք սպառնալիքներ: Այդ նույն ժամանակ Իրանի միջուկային ծրագրի բանակցություններն էին և Իրանը դարձավ յուրատեսակ «մանրադրամ»՝ Ռուսաստանը նորից հույսը դրած Արևմուտքի հետ հարաբերությունների կարծեցյալ ջերմացման վրա, համաձայնեց Արևմուտքի մի շարք կոշտ պահանջներին Իրանի նկատմամբ, որպեսզի հնարավոր դառնա «չարագուշակ» միջուկային գործարքը: Ռուսաստանը որոշակի իմաստով կրկնեց Իրանի քաղաքական փորձը՝ նույնը, հույս ունենալով Արևմուտքի չեզոքության վրա, դռները չափազանց լայն բացեց տարատեսակ հասարակական լիբերալ ինստիտուտների առաջ: Դա ոչ միայն որոշակի ինքնախաբեություն էր, այլև ժողովրդին խաբեություն, հույս ունենալով, որ տնտեսական իրավիճակը երկրում երկար տարիներ կրելով արևմտյան պատժամիջոցների անտանելի բեռը, անհապաղ կբարելավի շնորհիվ պատժամիջոցները հանելուն: Արդյունքում Արմուտքի հետ գործարքը կայացավ և միջուկային համաձայնագիրը ստորագրվեց, բայց չափազանց թանկ գնով՝ Իրանը պարուրեցին լիբերալների կազմակերպած ընդվզումները, որոնք անտարբեր են ժողովրդի ճակատագրի նկատմամբ, ժողովուրդը նրանց համար մանրադրամ է իշխանություններին իրենց դիմակայության մեջ:


Ռուսաստանը, հույս ունենալով Թուրքիային իր քաղաքականության ուղեծրում ներգրավել, չափազանց լայն գործունեության դաշտ տրամադրեց իր ազդեցության գոտիներում՝ Կովկասում ու Միջին Ասիայում: Թուրքիան, ակտիվորեն օգտագործելով իր արտաքին քաղաքականության մեջ նեոօսմանիզմի ու պանթուրքիզմի գաղափարները, միայն դրան էր ձգտում: Եղավ այն, ինչ պիտի լիներ՝ Ռուսաստանը, գիտակցելով ինչ սպառնալիքների հետ է բախվելու իր սահմաններին անմիջականորեն մերձ տարածքներում, դադարեցրեց նարդի խաղալ Արևմուտքի հետ, սակայն Կովկասն արդեն այդ պահին դարձել էր ռինգ, որտեղ բավականին անպատկառ տեր էր Թուրքիան: Թուրքիային միայն պետք է, որ ԱՄՆ-ը իրեն լիովին չզրկի աջակցությունից, ու Բայդենը, իշխանությունը վերջնականապես իր ձեռքը ստանալուց հետո, չափազանց շատ չզայրանա որոշ անհնազանդության վրա, որ թույլ է տվել Արևմուտքի ու ԱՄՆ-ի նկատմամբ Էրդողանը, Ռուսաստանից բարձրտեխնոլոգիական С-400 համալիրները գնելով: Թուրքիայի համար կայուն ու բնական հարաբերությունները հարևանների հետ (թե Ռուսաստանի, թե Իրանի) ընդամենը մանրադրամ են, որ միտ պատրաստ է օգտագործել Արևմուտքի հետ առևտրում՝ առանց Արևմուտքի աջակցության նեոօսմանիզմի ու պանթուրքիզմի խառնուրդով բոլոր գաղափարները ոչինչ չարժեն:
Ղարաբաղի կոնֆլիկտում և Ադրբեջանի ու Հայաստանի դիմակայության մեջ Թուրքիայի ակնկալիքը իր դիրքերի ամրապնդումն է տարածաշրջանում՝ Ռուսաստանի դիրքերի թուլացման գնով: Թուրքիան հաշվարկում է, որ ստանալով իր ցանկացածը Անդրկովկասում, կարող է տարածաշրջանային էներգահումքի տարանցումը կազմակերպել իրեն ավելի ձեռնտու երթուղիներով, միաժամանակ Իսրայելին ձեռնտու, որ նույնպես հույս ունի լավ վաստակել կովկասյան նավթի տարանցումից Արևելյան Միջերկրականով: Թուրքայի խողովակաշարային աշխարհաքաղաքականությունը լիովին տեղավորվում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ռազմավարության մեջ, որ միշտ ուղղված է Անդրկովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացմանը:


Միաժամանակ ԱՄՆ-ը հույս ունի խոչընդոտներ ստեղծել Իրանին՝ վերահսկողություն հաստատելով Ադրբեջան-Նախիջևան ռազմավարական կարևոր միջանցքի վրա: Ադրբեջան-Նախիջևան միջանցքին թուրքական օղակի միացումը և Իսրայելով փակումը կտրականապես ձեռնտու չէ Իրանին: Հայաստանը ևս հազիվ թե թույլ տա, որ իր տարածքը օգտագործվի իր ավանդական հակառակորդների նպատակների իրականացման համար: Այս հանգամանքը կարող է փոխել Իրանի ավանդական չեզոք վերաբերմունքը տարածաշրջանային խնդիրների նկատմամբ: Իրանի հակառակորդները մինչև վերջ կգնան, որ կանխեն Իրանի ակտիվ դերը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում:


Ռուսաստանը ամբողջությամբ զգաց Թուրքիայի էքսպանսիոնիստական հավակնությունները Սիրիայում և հազիվ զսպեց իրեն, որ Անկարայի հետ առճակատման չգնա: Իր էքսպանսիոնիստական նպատակներին հասնելու համար Էրդողանը կամ իր արտաքին քաղաքականությունը լիովին ենթարկելու է Բայդենի ապագա վարչակազմին, կամ փոխզիջում է որոնելու Թուրքիայի մյուս քաղաքական ուժերի հետ, որ, անկասկած, առավել ակտիվանալու են առաջիկա նախագահական ընտրություններից առաջ: Այդ ուժերի մեջ կան այնպիսինները, որ կտրականապես չեն կիսում Էրդողանի արկածախնդրությունը մերձավորարևելյան քաղաքականության մեջ: Ռուսաստանը չպետք է իր կովկասյան քաղաքականության պտուղները դնի տարածաշրջանային ուժերի փոխգործակցության զոհասեղանին, որոնց շահերը ուղիղ հակադիր են իր նպատակներին, ինչպես չպետք է այդ ուժերին հատկացնի առանձնահատուկ դեր ղարաբաղյան կարգավորման մեջ, որ ակնարկել է հրադադարի ստորագրումից հետո իր հայտարարություններում: Այս տարածաշրջանը չափազանց զգայուն է Ռուսաստանի արտաքին անվտանգության համար, որ թույլ տրվի կամ հնարավոր ԻՊ-ականացում, կամ ՆԱՏՕ-ի ու նրա գործընկերների ներկայությունը: Էրդողանի որոշ անհնազանդությունը Թրամփի վարչակազմին արագ կարող է վերածվել հպատակության ու խոնարհումի Բայդենի առաջ, երբ նա դառնա Սպիտակ տան լիակատար տերը և նրա թիմն ու խորհրդականները սկսեն Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում նոր ալյանս ձևավորել Ռուսաստանի դեմ:
Խադի Մուխամադի, Javan (Իրան)


Հ.Գ. Լավ, եթե Իրանում կան այսքան խելամիտ ու հեռագնա կանխատեսումներ անողներ, որտե՞ղ էին պատերազմի ժամանակ և ինչու՞ Իրանը խաղաց Ադրբեջանի ու Թուրքիայի խաղը: Փաստացի՝ Իրանը ևս դավաճանեց Հայաստանին, ընդորում՝ պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ, իսկ պատերազմից հետո բոլոր տակառները գլորում է Ռուսաստանի վրա, որի մեղքերը պակաս չեն, Մոսկվայի վրա բարդելով նաև սեփական մեղքերը: Փաստացի՝ Իրանը նախընտրեց համագործակցել Ադրբեջանի ու Վրաստանի, բայց ոչ Հայաստանի հետ՝ այդպես էլ գազ չվաճառվեց Հայաստանին, որովհետև չէր ուզում Մոսկվան, չգործեց Մեղրիի ազատ տնտեսական գոտին, չկառուցվեց Իրանի հետ երրորդ էներգագիծը, Արաքսի վրա չկառուցվեց հէկը, որի ֆինանսավորումից հրաժարվեց Թեհրանը… Պատերազմի ժամանակ Իրանի ԱԳՆ-ն օրը մեջ հայտարարարություններ էր անում, որ չի հանդուրժի իր տարածքի նկատմամբ ոտնձգություն ու հանդուրժում էր, ի հետևանս ստացավ սահման Ադրբեջանի, իմա՝ Թուրքիայի հետ, հիմա ումի՞ց է բողոքում: Դատարկվող Արցախը ձեռնտու չէ ոչ Ռուսաստանին, ոչ Իրանին, բայց երկուսն էլ խաղացին ու խաղում են Թուրքիայի խաղը՝ մեղադրելով Հայաստանին: Ու ինչպե՞ս է իր վերաբերմունքը Արցախի համակարտության վերաբերյալ փոխելու Իրանը, դադարելու՞ է հայտարարարել ու պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թե՞ պատերազմ է հայտարարելու Թուրքիային ու Ադրբեջանին՝ հիմք ընդունելով մոջահեդների Արցախում բնակությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ