Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ
20.07.2012 | 21:08

Հուլիսի 21-ին գիշերվա առաջին կեսին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է, 21-ին ցերեկը և 22-24-ը` գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 15-20 մ/վրկ քամու ուժգնացում: Հուլիսի 25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակն: Քամին հարավարևելյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-23-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` +9 +14, ցերեկը` +22 +27, ցածրադիր մասերում գիշերը՝ +17 +20, ցերեկը՝ +33 +36 , Լոռիում` գիշերը՝ +10 +15, ցերեկը` +24 +29, Տավուշում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +31 +36, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +18 +21, ցերեկը՝ +34 +37, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +30 +37, նախալեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +24 + 29 և Արցախում գիշերը` +15 +19, ցերեկը` +28 +33 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 5 ), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 40-90 տոկոսի սահմաններում:
Երևանում հուլիսի 21-ին` գիշերվա առաջին կեսին հնարավոր է, 21-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը գիշերը՝ +19 +21, ցերեկը՝ +35 +37, երեկոյան կողմ` +30 +32 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ