ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Իրանը տարածաշրջանում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության թիվ մեկ պետությունն է

Իրանը տարածաշրջանում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության թիվ մեկ պետությունն է
03.07.2024 | 11:05

Իրանը ազատ առևտրի պայմանագրով փաստացիորեն լայն տնտեսական ինտեգրման է գնում ԵԱՏՄ-ի հետ, Հայաստանը, լինելով նրան սահմանակից ԵԱՏՄ անդամ միակ պետությունը, ստանում է 70 մլն՝ երկրում տնտեսական-առևտրական ելքի բացառիկ հնարավորություն: Իրանը տարածաշրջանում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության թիվ մեկ պետությունն է: Արդեն ուրվագծվում է ՌԴ-Ադրբեջան-Իրան տրանսպորտային կոմունիկացիոն համագործակցության ձևաչափը, դեպի հարավային ծովեր ելքով: Կնքվում է ՌԴ-Իրան գազային պայմանագիր: Այս ձևաչափը կարող է զսպել Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի հանդեպ: Վրաստանը սառեցնում է իր եվրաինտեգրման քաղաքականությունը, քառորդ դար սպասելուց և հիասթափվելուց հետո: Թրամփը համարյա ընտրված է և նա վերջ է դնելու ուկրաինական պատերազմին, որի արդյունքում ակտիվանալու է ՌԴ քաղաքականությունը Հարավային Կովկասում: Շատ անհրաժեշտ տեղեկատվություն եվրաինտեգրման «հանրաքվեի» մեծ փոթորկի ռահվիրաներին, ՀՀ ամբողջ հեռուստաեթերը և մեդիադաշտը վարող պալատական «քաղաքագետ-վերլուծաբաններին», նրանց արցունքակալ աչքերով հարցեր տվող հեռուստալրագրող-հաղորդավարներին և նրանց հովանավորներին: Հա, մեկ էլ չմոռանամ ավելացնել, որ ժողովրդավարությունը անվտանգության գրավականն է, որովհետև ՌԴ-ն, Իրանը, Ադրբեջանը և ավտորիտարիզմի ուղին բռնած Վրաստանը ահավոր «ժողովրդավար» են, դե, ինչպես միշտ, խեղճ Հայաստանն էլ էն գլխեն ժողովրդավարության կղզյակ է և շնորհիվ դրա շատ մեծ «նվաճումների» ունի, հատկապես ոչ ժողովրդավար Ադրբեջանի հետ հակամարտության մեջ: Լավ եղեք, իմ սիրելի ժողովրդավար հայրենակիցներ, դուք հաստատ սխալվում եք, բայց, Աստված տա, ես սխալվեմ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 11208

Մեկնաբանություններ