ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 
  • Առաջադրվել է Թունիսի վարչապետի 2 թեկնածու

    Առաջադրվել է Թունիսի վարչապետի 2 թեկնածու

    22.02.2013| 12:12
    Թունիսի իշխանության ղեկին գտնվող իսլամական «Ան Նահադ» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է երկու թեկնածուի։ Արդեն երկրորդ շաբաթն է՝ Թունիսի խոշորագույն կուսակցությունը և երկրի նախագահը չեն կարողանում դուրս գալ քաղաքական ճգնաժամից։ Երեքշաբթի Թունիսի վարչապետ Համադ Ջեբալին հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ապակուսակցական տեխնոկրատներից կազմված կառավարություն ստեղծելու իր առաջարկը հավանության չարժանացավ։
  • Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները՝ գարնանը

    Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները՝ գարնանը

    22.02.2013| 12:10
    Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 27-ին և 28-ին։ Այդ մասին հրամանագիրը ստորագրել է նախագահ Մոհամեդ Մուրսին։ Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 15-ին և 16-ին, երրորդը՝ հունիսի 2-ին և 3-ին, իսկ ավարտական չորրորդ փուլը՝ հուլիսի 19-ին և 20-ին։
  • Հզոր պայթյուն՝ Դամասկոսում

    Հզոր պայթյուն՝ Դամասկոսում

    21.02.2013| 18:07
    Դամասկոսի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել։ Ավելի քան 20 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Նախնական տվյալներով պայթուցիկը գտնվում էր ավտոմեքենայում։ Միջադեպը տեղի է ունեցել կառավարող Բաաս կուսակցության գրասենյակի մոտ։
  • Մահապատիժներ՝ Ճապոնիայում

    Մահապատիժներ՝ Ճապոնիայում

    21.02.2013| 12:30
    Ճապոնիայում կախաղան են հանել մահվան դատապարտված երեք մարդու։ Սա 2012թ. դեկտեմբերին իշխանության եկած լիբերալ-դեմոկրատական կուսակցության օրոք իրականացված առաջին մահապատիժն է։
  • ԱՄՆ-ն պայքարում է տնտեսական լրտեսության դեմ

    ԱՄՆ-ն պայքարում է տնտեսական լրտեսության դեմ

    21.02.2013| 12:29
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ներկայացրել է ամերիկյան ընկերությունների՝ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվության պահպանման նոր ռազմավարական փաթեթ։ Երեկ հրապարակված ծրագիրը ներառում է համալիր միջոցառումների ցանկ, այդ թվում՝ հակերային հարձակմանը դիմագրավելու մեթոդներ։
  • Երկօրյա գործադուլ՝ Հնդկաստանում և տասնյակ ձերբակալվածներ

    Երկօրյա գործադուլ՝ Հնդկաստանում և տասնյակ ձերբակալվածներ

    21.02.2013| 12:28
    Այս գիշեր ամբողջ Հնդկաստանով մեկ անցկացվող երկօրյա համընդհանուր գործադուլին մասնակցող ավելի քան 65 մարդ է ձերբակալվել։ Նրանք մեղադրվում են վանդալիզմի և անկարգությունների մասնակից լինելու համար։
  • Բուլղարիայի վարչապետը հրաժարական տվեց. նա ժողովրդի հետ է

    Բուլղարիայի վարչապետը հրաժարական տվեց. նա ժողովրդի հետ է

    20.02.2013| 12:45
    Այսօր Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը խորհրդարանում հայտարարել է կառավարության հրաժարականի մասին։ «Ես չեմ ցանկանում լինել մի կառավարության անդամ, որի օրոք տեղի են ունենում բախումներ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև»,- հայտարարել է վարչապետը։
  • 30 զոհ՝ Հալեպում

    30 զոհ՝ Հալեպում

    20.02.2013| 12:43
    Սիրիական ընդդիմությունը հայտնում է, որ երեկ Հայլեպում հրթիռակոծության հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել։ Որոշ տվյալներով՝ մահացածների կեսը երեխաներ են։ Մտավախություն կա, որ փլված շինությունների ավերակների տակ կարող են հայտնաբերվել նոր զոհեր։
  • Գրենադայում հաղթել է ընդդիմությունը

    Գրենադայում հաղթել է ընդդիմությունը

    20.02.2013| 12:38
    Նախնական տվյալներով՝ Գրենադայում անցկացված ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Նոր ազգային կուսակցությունը։ Քաղաքական այս ուժի ներկայացուցչի խոսքով՝ խորհրդարանի բոլոր 15 տեղերը զբաղեցրել են իրենց կուսակիցները։
  • Հունաստանում գործադուլները սկսվեցին

    Հունաստանում գործադուլները սկսվեցին

    20.02.2013| 12:36
    Հունաստանում այսօր պետական և մասնավոր հատվածի աշխատակիցները կանցկացնեն գործադուլ՝ ի նշան կառավարության կողմից տարվող տնտեսական ծրագրերի։