Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Կարևորը՝ իրեն ձեռք տա

Կարևորը՝  իրեն ձեռք տա
02.05.2024 | 16:07

Նիկոլ 2008 - Ջարդե՛ք ոստիկաններին

Նիկոլ 2024 - Ջարդե՛ք ժողովրդին

2008 թվականի մարտի 1-ին իր հոգին փառավորվում էր, որ ցուցարարները ոստիկանների ձեռքներից մահակներ ու վահաններ էին խլել, Մոլոտովի կոկտեյլներ գցել ոստիկանական ծառայողների վրա, քարերով, փետերով հարվածել էին։

2024-ին էլի հոգին փառավորվում է, որ ոստիկանները գյուղացի ժողովրդին քարշ տալով բերման են ենթարկում, կանանց ու երեխեքին քաշքշում, ահաբեկում են։

Ինքը նույնն ա, իր համար տարբերություն չկա, կարևորը՝ իրեն ձեռք տա։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 2331

Մեկնաբանություններ