ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Նիկոլը և նիկոլենք գործելով Ռուսաստանի դեմ, դաշույն են խրում պատերազմի առջև կանգնած Հայաստանի և Արցախի թիկունքին. պահը հատուկ է ընտրված-4

Նիկոլը և նիկոլենք գործելով Ռուսաստանի դեմ, դաշույն են խրում պատերազմի առջև կանգնած Հայաստանի և Արցախի թիկունքին. պահը հատուկ է ընտրված-4
13.09.2023 | 10:23

Ներքին թշնամին՝ Հայաստանում և Արցախում ռուսական ներկայության

վերջը տալու հստակ քաղաքականությամբ

(սկիզբը` այստեղ)

Հայաստանը և Արցախը կանգնած են գոյաբանական լրջագույն սպառնալիքի առջև: Մենք ուղղակի գտնվում ենք նախապատերազմական իրավիճակում, լայնամասշտաբ պատերազմի նախաշեմին:

«Պաշտպանության նախարարություն» կոչվածը ժամեր առաջ տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն այսօր (12.09.2023-irates.am) ժամը 14:35-ի սահմաններում կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Զոհ կամ վիրավոր ունե՞նք, թշնամին ի՞նչ զինատեսակից կամ զինատեսակներից է կրակ բացել, հայկական կողմը պատասխան գործողություններ ձեռնարկե՞լ է, մարտական գործողությունները դադարե՞լ են, թե շարունակվում են. պաշտոնական հաղորդագրության մեջ այս հարցերից որևէ մեկի վերաբերյալ բառ անգամ չկա:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում մեկը մյուսի հետևից ապատեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում, հարավարևմտյան հատվածում, հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ այսպիսով ակնհայտորեն կեղծ հիմքեր նախապատրաստելով Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի համար:

Վերջին միայն 3 օրում (սեպտեմբերի 10-12- ը) Ադրբեջանի կողմից այդպիսի ութ ապատեղեկատվություն է տարածվել, Հայաստանի ՊՆ- ն բոլորն էլ հերքել է (համապատասխան տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.mil.am/hy/news ): Ճիշտ նույն իրավիճակն է, ինչ 44- օրյա պատերազմից առաջ: Միայն կույրը կարող է այս ամենը չտեսնել:

«Հանրային» կոչված հեռուստաընկերությանը սեպտեմբերի

11-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ինքն է հայտարարել, որ Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանը զորք և զինտեխնիկա է կուտակում, ինչից ելնելով նոր ագրեսիայի վտանգ կա:

«Սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին զորքերի որոշակի կուտակում ունի և նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ զորքերի որոշակի կուտակում ունի,- ասել է Նիկոլը:- Այն գնահատականները, որ տվել եմ կառավարության նիստում, չեն փոխվել»:

Վերոնշյալ ասուլիսից չորս օր առաջ՝ սեպտեմբերի 7- ին, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կառավարության նիստում հայտարարել էր, որ Ադրբեջանը զորքեր է կենտրոնացրել Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ բաժանարար գծում, և որ իրավիճակը պայթյունավտանգ է:

«Անցած շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն վատթարացել է,- ասել էր Նիկոլը:- Պատճառն այն է, որ Ադրբեջանն արդեն մի քանի օր է, զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Հակահայկական արտահայտությունները՝ ատելություն բորբոքող, դարձել են ավելի ինտենսիվ ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում»:

Սահմանին և Արցախի հետ Ադրբեջանի շփման գծի երկայնքով տիրող իրավիճակին առավել հանգամանորեն կարող եք ծանոթանալ ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի հետևյալ ֆեյսբուքյանգրառումից:

Այսպիսով Հայաստանի իշխանությունները կույր չեն ու տեսնում են, թե ռազմաքաղաքական ինչ իրավիճակ է տարածաշրջանում, ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ Ադրբեջանի շփման գծի երկայնքով, բայց փոխանակ պատերազմը կանխելու ուղղությամբ համապատասխան քայլեր կատարելու, մասնավորապես, Հայաստան ՀԱՊԿ կամ ՌԴ խաղաղապահ զորքեր հրավիրելու կամ այստեղ ՀԱՊԿ- ի, ՌԴ- ի կամ Ռուսաստանի և Իրանի հետ համատեղ զորավարժություններ կազմակերպելու, գնալով միտումնավոր սրում են հայ- ռուսական հարաբերությունները՝ փորձելով, պատկերավոր ասած, խորտակել այն կամուրջը, որով օգնություն ենք ակնկալում ստանալ մեր համար այս դժվարին ժամանակաշրջանում:

Նիկոլը 3 օրվա ընթացքում (սեպտեմբերի 9- 11-ը) հեռախոսազրույցներ է ունեցել վեց պետության համապատասխան պաշտոնյաների հետ: Պաշտոնականտեղեկություններիհամաձայն , նա զանգահարել և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը վերաբերող հարցեր է քննարկել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի նախագահի, ԱՄՆ-ի պետքարտուղարի, Վրաստանի վարչապետի հետ: Դարձյալ պաշտոնական տեղեկատվության համաձայն, Թուրքիայի նախագահի հետ էլ խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի մասին:

Սակայն, այս ամենով հանդերձ սահմանային հիշյալ լարվածության պայմաններում, Նիկոլը չի զանգահարել ու վերը նշված հարցերի շուրջ չի զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսպիսով ոչ միայն արհամարհել է ու հասկացրել է, որ ինքը և իր ոհմակը չեն ցանկանում Ռուսաստանի ներգրավումը վերոնշյալ խնդիրների լուծման, ներառյալ՝ սահմանային վտանգավոր լարվածությանը վերջ տալու և պատերազմը կանխելու գործում, այլև խուսափել է Պուտինի մի շարք հարցերին պատասխանելուց, որոնք տրամաբանորեն խիստ էին լինելու:

Հարցերին, որոնք կարող էին վերաբերվել վերջին շրջանում Ռուսաստանի և ռուսաստանյան պաշտոնյաների հանդեպ «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի, արտգործնախարարության և անձամբ իր խայտառակ հայտարարություններին ու մեկնաբանություններին: Եվ ամենակարևորը՝ խուսափել է պատասխան տալ Հայաստան խաղաղապահ զորքեր մտցնելու, ինչպես նաև այստեղ զորավարժություններ կազմակերպելու վերաբերյալ Ռուսաստանից եկող առաջարկներին:

Այն բանից հետո, երբ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Պուտինին չզանգահարելու առնչությամբ դիվանագիտական սկանդալի պես մի բան էր արդեն պայթել, համենայն դեպս, ԶԼՄ- ներում մեծ աղմուկ էր բարձրացել, Նիկոլը «Հանրային» կոչված հեռուստաընկերությանը երեկ տված նույն հարցազրույցում փորձեց արդարանալ, չքմեղանալ, թե բա «Իրականում առաջին զանգը հենց ՌԴ նախագահին է եղել, որովհետև վերջերս այս իրավիճակի հետ կապված խոսել եմ ՌԴ նախագահի հետ և մյուսների հետ չեմ խոսել»:

Նիկոլի սուտը շատ հեշտ է բռնել, կեղծիքը շատ հեշտ է բացահայտել ընդամենը մի պարզ հարց տալով՝ ե՞րբ վերջերս… Մեր սահմանի և Արցախ- Ադրբեջան շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքի և զինտեխնիկայի կուտակումը սկսվել է սեպտեմբերի 4- ից, համենայն դեպս, սեպտեմբերի սկզբից: Դրանից հետո Նիկոլը զանգահարե՞լ է Պուտինին, և եթե այո, ապա իր պաշտոնական կայքում ինչու՞ այդ մասին որևէ տեղեկատվություն չի հրապարակվել՝ ի տարբերություն վերոնշյալ վեց պետության համապատասխան պաշտոնյաների հետ իր հեռախոսազրույցների:

Ստում է առաջինը Մակրոնին զանգահարած Նիկոլը, ադրբեջանական զորքի և զինտեխնիկայի կուտակումից հետո նա Պուտինին ընդհանրապես չի զանգել, վերջին անգամ ՌԴ նախագահին զանգահարել ու նրա հետ հեռախոսազրույց է ունեցել հուլիսի 5- ին:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ