Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Պուտինը, մեղմ ասած, ճիշտ չի խոսում

Պուտինը, մեղմ ասած, ճիշտ չի խոսում
13.09.2023 | 08:01

ՀՀ ղեկավարները բոլոր ժամանակներում էլ համաձայն են եղել «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևին։ Վերջին անգամ Կազանում Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցրած փաստաթղթից հենց Ալիևը վերջին պահին հետ կանգնեց։

Ընդհանրապես, «ոչմիթիզականությունը» քաղաքական տեսակետից բացարձակ կեղծ պնդում է։ Մենք երբեք «ոչմիթիզական» ղեկավարներ ու դիրքավորում չենք ունեցել։

Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուն, ապա այստեղ Պուտինի հետ համաձայն եմ. ռուսների կամ որևէ մեկի նշաձողը չի կարող լինել ՀՀ կառավարության նշաձողից ավելի բարձր։ Մենք ոչ ոքի առաջ իրավունք չունենք հայից ավելի հայ լինելու պահանջներ դնել։

Իսկ այն ֆորմալիստներին, ովքեր պնդում են, թե ռուսները միջանցքի հանդեպ ունեն ֆորմալ պատասխանատվություն, ցանկանում եմ հիշեցնել միջազգային պայմանագրերի՝ բոլոր ժամանակներում դե-ֆակտո գործող ոսկե կանոնը. միջազգային պայմանագրերը գործում են տվյալ իրողությունների մեջ։ Իրողությունը փոխվեց՝ պայմանագիրը կորցնում է իր ուժը։

Իսկ իրողությունները փոխել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ ճանաչելով Արցախը որպես Ադրբեջանի մաս։

Դավաճանությունը տնից է գալիս։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1543

Մեկնաբանություններ