«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Փաշինյանական իշխանության նյարդերն ակնհայտորեն տեղի են տալիս. Գալեյանի դեմ հետապնդումը քաղաքական է

Փաշինյանական իշխանության նյարդերն ակնհայտորեն տեղի են տալիս. Գալեյանի դեմ հետապնդումը քաղաքական է
09.09.2023 | 12:16

Այն, որ փաշինյանական իշխանության նյարդերը տեղի են տալիս, կարծում ենք, ակնհայտ է: Այդ ակնհայտությունը ամենատարբեր դրսևորումներ է ունենում: Եվ նրանց նյարդերի տեղի տալն էլ, նկատենք, մի շարք պատճառներ ունի: Մեծ պատճառը, հասկանալի է, իշխանությունը կորցնելու և հայ ժողովրդի դատ-դատաստանի առաջ կանգնելու արդեն կենսաբանական մակարդակի հասած վախն է: Ի վերջո, ո՞վ լինի, որ այդքան չարիք գործելուց հետո չվախենա, շատ էլ, թե առիթ-անառիթ չի հայտարարում, թե մեծ սիրով կկանգնի «գնդակահարության պատի տակ»:

Իսկ իշնաությունների վախի ընթացիկ պատճառներից մեկը Երևանի ավագանու ընտրարշավն է: Փաշինյանենք տեսնում են, որ չունեն իրենց ցանկալի աջակցություն: Ասենք, ի՞նչ աջակցություն, եթե Փաշինյանի թեկնածու Ավինյանի ընտրարշավային ոչ մի պտույտ, ոչ մի այց առանց թուքումուր ուտելու չի անցնում: Մարդիկ, ու դա բոլորն են տեսնում, Փաշինյանի ներկայացուցչին հիշեցնում են թե՛ պատերազմի հետևանքների, թե՛ չկատարված խոստումների, թե՛ Արցախն ուրանալու, թե՛ մնացած ամեն ինչի մասին:

Այստեղից էլ այն երևույթների ուժգնացումը, որոնց ասում են «վարչական ռեսուսրների կիրառում»: Ավելին, երբ նայում ես Ավինյանի քարոզարշավային բրիգադին, ապա միանգամից ակնհայտ է դառնում, որ մարզերից իրենց ակտիվի ամենաակտիվներին էլ են «զորակոչել»: Վախը, ամեն դեպքում, ուժեղ մոտիվատոր է:

Բայց բացի զուտ «ընտրական-իշխանական» անընդունելի լծակներ կիրառելուն կամ այլ խախտումների դիմելուն կամ դրանց պատրաստվելուն, փաշինյանական իշխանությունը չի խորշում նաև ռեպրեսիվ մեքենան կիրառել:

Դրա մասին է վկայում 44–օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի ձերբակալությունը:

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնոպրդ Անդրանիկ Թևանյանն, օրինակ, միանգամայն համոզված է, որ Գարիկ Գալեյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելն ու կալանքի միջնորդություն ներկայացնելն ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շրջանակներում։

«Ինչպես հայտնի վեպում Նահապետին, այնպես էլ Նիկոլ Փաշինյանին միշտ հետապնդելու են վախերը։ Իր բերած պատերազմում զոհվածների հարազատներից ունեցած վախերը»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Անդրանիկ Թևանյան:

Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանի ասածները արդեն կասկածի տեղ չեն թողնում, որ գործ ունենք փաշինյանական իշխանության կողմից զուտ քաղաքական շարժառիթներով իրականացվող հետապնդման հերթական դեպքի հետ:

Բանն այն է, որ Գարիկ Գալեյանին ձերբակալությունը պայմանավորված է... դեռևս մեկ տարի առաջ, զոհվածների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ գրանցված մի միջադեպի հետ:

Նույնիսկ եթե խորամուխ չլինենք կոնկրետ միջադեպի մանրամասնությունների մեջ, ինքնին արդեն հարց է ծագում, թե 1 տարի առաջ կատարված ու քննության առարկա դարձած միջադեպի հետ կապված Գարիկ Գալեյանին ձերբակալելու և նրան կալանավորելու միջնորդությամբ հանդես գալու պատճառը ո՞րն է:

Իսկ պատճառ կա: Բանն այն է, որ պատերազմում զոհված տղաների ծնողներին միավորող «Որդիների կանչ» ՀԿ-ն ոչ միայն «Հայաքվե»-ին է միացել, այլև հանդես է եկել «Մայր Հայաստան» դաշինքին սատարելու մասին հայտարարությամբ: Փաստաբան Վահան Հովհաննիսյանը մասնավորապես հայտարարեց, որ իր պաշտպանյալի ձերբակալությունն ակնհայտ քաղաքական պատվեր է. «Եթե մենք խրոնոլոգիան նայենք, ակնհայտ կտեսնենք, որ այդ ամենը սկսվեց այն ժամանակ, երբ զոհված զինծառայողների ծնողները միացան «ՀայաՔվե»-ին, երբ հայտարարեցին, որ սատարելու են «Մայր Հայաստան» դաշինքին: Այդ ամեն ինչը միմյանց հետ փոխկապակցված է»:

Բացի իրավաքաղաքական առումով քաղաքական պատվեր կամ քաղաքական հետապնդում լինելը, պատերազմում զոհվածի ծնողի դեմ նման «հիմքերով» հետապնդում իրականացնելը ուղղակիորեն ստորություն է:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 1056

Մեկնաբանություններ