Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ոչ մի տեղ առանց Արցախի

Ոչ մի տեղ  առանց Արցախի
15.08.2023 | 09:11

Եղբորս երկու փոքրիկներն են` 6-ամյա Ինեսան և 4-ամյա Իլոնան։

Արդեն ութ ամիս է, որ նրանք ամեն ինչ գիտեն Արցախ աշխարհի վիճակի մասին։

Գիտեն, որ Արցախում իրենց պես 30 000 հրաշք հայ փոքրիկներ կորցրել են իրենց մանկությունը, կորցրել են ամեն ինչ։ Արցախն իրենց շուրթերին է ամեն օր։ Գուցե շատերը չհավատան, բայց եղբորս փոքրիկներն արդեն անգամ մուլտֆիլմներով չեն հետաքրքրվում։

Լույսը բացվելուն պես հատկապես ավագը` Ինեսան, ինձ ասում է.

-Հորքուր, մի հատ դիր ձեր լրաբերի ալիքները, տեսնենք` Արցախի բալիկները ո՞նց են:

Այսպես է, որովհետև յուրաքանչյուր գիտակից հայ մարդու տանն Արցախի թեման է։ Եվ ես իրենց արդեն սովորեցրել եմ հայ մեծ զորավար ու փիլիսոփա Նժդեհի այս խոսքերը.

«Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի: Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»:

Իսկ Նժդեհ փիլիսոփան ու մեծ զորավարը շատ լավ գիտեր, թե մեզ ինչ է պատգամում։

Սա պիտի այս օրերին գաղափար դառնա բոլորիս համար` աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ գեթ մեկ հայ կա։

Ոչ մի տեղ ` առանց Արցախի, քանզի մեր պատմության մյուս մեծագույն հերոսը Արցախյան ազատամարտի դաշտից վերահաստատում էր այդ ճշմարտությունը.

-Հանձնել Արցախը, նշանակում է թերթել Հայոց պատմության վերջին էջը։

Մենք պատմության ասպարեզին հրաժեշտ տալ չենք պատրաստվում։

Ամբողջ համահայկական ներուժը պիտի գործի դնենք, որ կանխենք հայ ժողովրդի նոր ցեղասպանությունն Արցախում։

Արցախը պիտի ապրի` իր անընկճելի ժողովրդով, որն այսօր պատմության հերոս է` անգամ այս ծանրագույն պայմաններում կառչած իր հողից։

Իսկ մեզ համար հող` նշանակում է հայրենիք։

Լինենք Արցախի կողքին, որ աշխարհի երևելի ու աներևույթ ուժերի նետած այս մարտահրավերը հաղթահարենք ու միասին բարձրանանք։

Մենք Արցախը, արցախցուն կորցնելու իրավունքը չունենք։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2164

Մեկնաբանություններ