Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ո՞րն է ԼՂՀ-ի և Կոսովոյի տարբերությունը

Ո՞րն է ԼՂՀ-ի և Կոսովոյի տարբերությունը
14.08.2023 | 21:47

1991 թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց հայերով բնակեցված ԼՂՀ անկախությունը:

1991 թ. սեպտեմբերի 22-ին հռչակվեց ալբանացիներով բնակեցված Կոսովոյի անկախությունը:

1991 թ. հոկտեմբերի 22-ին Ալբանիան ճանաչեց Կոսովոյի անկախությունը:

1991 թ. սեպտեմբերի 2-ից մինչ օրս Հայաստանը ԼՂՀ անկախությունը չի ճանաչել:

90-ականների կեսերին ԼՂՀ-ում և Կոսովոյում պատերազմ էր:

90-ականների կեսերին Կոսովոն ապավինեց Հավաքական Արևմուտքին, ԼՂՀ-ն՝ ՌԴ-ին:

ՀՀ և ԼՂՀ ղեկավարների պնդմամբ, ԼՂՀ խնդրի լուծման բանալին ՌԴ-ի ձեռքում էր:

Ալբանիայի և Կոսովոյի ղեկավարների կարծիքով, Կոսովոյի խնդրի լուծումը պետության միջազգային ինտեգրման մեջ էր:

1999 թ. հունիսի 10-ից, Հավաքական Արևմուտքի ճնշման ներքո, Կոսովոն անցավ ՄԱԿ-ի ուղիղ վերահսկողության տակ և 2008 թ. սկսած աշխարհի շուրջ 120 պետություն ճանաչեցին Կոսովոյի անկախությունը:

1994 թ. Ադրբեջանի նկատմամբ հաղթանակից հետո ԼՂՀ-ն դե ֆակտո գտնվեց ՌԴ-ի վերահսկողության ներքո, իսկ 2020 թ. նոյեմբերի 9-ից (10-ից) հետո կորցրեց միջազգային որևէ կարգավիճակ ստանալու վերջին հույսը:

Արցախն ու Կոսովոն համեմատելն ուշ է և գրեթե անիմաստ, սակայն արդեն պետք չէ անտեսել Հայաստանի և Կոսովոյի համեմատելը: ՀՀ օրվա իշխանությունների ապաշնորհ գործունեության արդյունքում, շատ հավանական է, որ շուտով Հայաստանն ու Կոսովոն ենք համեմատելու: Եվ, միգուցե, Կոսովոն կրկին շահի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4070

Մեկնաբանություններ