Երկար բարակ չեմ գրի, որովհետեւ վերջին օրերին մտածում էի ում համար գրեմ, և ում է հետաքրքրում, քանի որ Հայաստանում միայն ստամոքսի համար են մտածում. բոլորը քաղաքագետներ, տնտեսագետներ, ֆինասիստներ ու վերլուծաբաններ են:
Մինչև 2020 թվականը Արցախի ջրային պաշարները բավարար են ոչ միայն ներքին պահանջները բավարարելու, այլև «արտահանելու» համար։
Կան համապատասխան ուսումնասիրությւոնները:
Մինչև 2020 թվականը Արցախը աշխարհի ջրային ռեսուրսների տեսանկյունից ամենաապահով երկրներից մեկն էր, որտեղ մեկ շնչին տարեկան կտրվածքով բաժին է հասնում 70 հազար խորանարդ մետր ջուր:
Մինչև 2020 թվականը որոշ հաշվարկների համաձայն Արցախը կարող է 2-2,5 մլրդ խորանարդ մետր ջուր արտահանել, օրինակ` Մերձավոր Արևելք, և դրա դիմաց ստանալ էներգակիրներ: Սակայն այդ նշված թիվը ապահովելու էր ընդամենը երկու շրջան՝ Քաշաթաղն ու Քարվաճառը, որոնց պետք է մեծ ուշադրություն դարձնեինք և ապահովեինք մեր ջրային անվտանգությունը։ Ինչը չարվեց:
Մինչև 2020 թվականը Արցախի Հանրապետության տարածքում հոսող 13 խոշոր գետերի ընդհանուր երկարությունն Արցախի տարածքում մոտ 300 կմ էր, ջրային հոսքը միջին հաշվով կազմում է 73-75 խմ/վայրկյանում, համապատասխանաբար` օրվա կտրվածքով՝ 6,5 մլն խմ։
Մինչև 2020 թվականը, դեռևս խորհրդային տարիներին` 1976 թվականին, շահագործման հանձնված` 560 մլն խմ ջրատարողությամբ և լավագույն սարքավորումներով հագեցած Սարսանգի ջրամբարը նախատեսված էր ոռոգման և էներգետիկ նպատակների համար: Սարսանգի ջրամբարը տեխնիկապես թուլացել էր ընդամենը մեկ անգամ՝ Արցախյան առաջին (1991-1994 թթ.) պատերազմի տարիերին: Սակայն հետագայում որոշ ծրագրեր իրականացնելուց հետո բացթողումները շտկվել էին: Կառույցը, որոշ գնահատականներով, տարածաշրջանում համարվում է ամենաբարձրներից, ինչն էլ կարող է թշնամի երկրին մտահոգվելու տեղիք տալ, քանի որ Սարսանգի ջրամբարի թիրախում են ոչ միայն Թարթառ գետի ավազանում կառուցված` սահմանամերձ Մատաղիսի ջրամբարը, այլ նաև ադրբեջանական խիտ բնակեցված խոշոր բնակավայրերը:
Արցախի ջրային ոլորտի մասին տեղեկատվությունը ինձ մոտ շատ է, բայց չէի ուզի խոսել, քանի որ լիքը վայ բնապահպան մասնագետների համար այսօր փող աշխատելու հետ ձևեր կան․․․
Շարունակեք նույն կերպով և հիշեք, որ այսօրվա ձեր դիզած ոսկինները ձեզ անգամ վերևում չեն փրկի:
Հիմա մնացածը թողում եմ ձեր վելուծությանը:
Հա մեկ էլ, սա վերաբերվում է լրատվական դաշտին, եթե մեկ-մեկ նյութեր եք պատրաստում և համազանցում փնտրում եք տեղեկատվություն պատճենում, գոնե մեկ-մեկ հղումը արեք տեղեկատվության աղբյուրին, քանի որ ժամանակին է տարածված այդ տեղեկատվությունը/ նները ունեն հեղինակ/ներ․․․
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Լուսանկարում՝ Սարսանգի ջրամբարը (2013)