Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Հրաժարվելով հրաժարվում ենք

Հրաժարվելով հրաժարվում ենք
10.04.2023 | 10:00

Շատ վտանգավոր բան է տեղի ունեցել։ Եվրահանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա Ֆոն դեր Լեյենը պատասխանել է Արցախի կանանց։
Մինչ այդ, մի խումբ կանայք Արցախից նամակով դիմել էին սույն էակին՝ արցախահայության ցեղասպանությունը կանխելու կոչով։
Արցախի կանայք, չիմացության պատճառով կամ կողքից ինչ-որ մեկի խորհրդով, արդեն իսկ վտանգավոր բան էին արել, դիմելով սույն էակին, ով Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին կռվելու` այսինքն սլավոնական ժողովրդին զոհաբերելու գաղափարախոսներից է։
Դևից ինչ-որ բան խնդրելը մեղմ ասած շատ վտանգավոր է, նույնիսկ, եթե դա չիմացությամբ է արվել։ Բայց սույն դիվային էակը իհարկե չէր կարող մարդկանց իր թակարդը գցելու առիթը բաց թողնել և պատասխանեց Արցախի կանանց, ինչն արդեն մահացու վտանգավոր է։
Ընդ որում, ԶԼՄ-երից մեկը հարցում էր արել ԵՄ դեսպանատուն, որտեղից և փոխանցել էին այս դիվային էակի պատասխանը։ ՈՒշագրավ է, որ պատասխանի վրա նշված է 2023 թվականի մարտի 15, բայց չգիտես ինչու բուն նամակը ԵՄ դեսպանատունը փոխանցեց ապրիլի 7-ին` Հայ առաքելական Եկեղեցու և մեր ժողովրդի կողմից նշվող Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրը։
Այս կապակցությամբ հիշենք Հայ Առաքելական Եկեղեցում, քահանայի գլխավորությամբ և դեպի արևմուտք շրջված, «Հրաժարվում ենք»-ի տողերը.
«Հրաժարվում ենք սատանայից և նրա ամբողջ խաբեությունից, նրա պատրանքներից, խորհուրդներից, ընթացքից, նրա չար կամքից, չար հրեշտակներից, չար սպասավորներից,
չար կամարարներից և նրա ամբողջ չար զորությունից հրաժարվելով հրաժարվում ենք»։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ

Հ.Գ. ՈՒրսուլա Ֆոն դեր Լեյենի պատասխանը. «Շնորհակալ եմ Ձեր բաց նամակի համար, որը ստացել եմ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջոցով։ Եվրոպական միությունը խիստ մտահոգված է՝ հետևելով Լաչինի միջանցքի շուրջ նախորդ տարվա դեկտեմբեր ամսից ի վեր տեղի ունեցող տարբեր զարգացումներին։ Հասկանում ենք, որ տեղաշարժի սահմանափակումները Լաչինի միջանցքի երկայնքով լուրջ պատուհաս են տեղացի բնակչության համար և ստեղծում են մարդասիրական բնույթի մտահոգություններ։ Հավատացած եղեք, որ Եվրոպական միությունը շարունակում է իրավիճակի լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերի մոբիլիզացումը և բազմաթիվ կոչեր է հասցեագրել Ադրբեջանին և մյուս ներգրավված կողմերին՝ ձեռնարկելու իրենց իրավասությունների շրջանակներում համապատասխան միջոցառումներ՝ ապահովելու միջանցքի երկայնքով ազատ և անկաշկանդ տեղաշարժը, որը բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։ Այդ նպատակով Եվրոպական միությունը կանոնավոր կերպով տարբեր մակարդակներում ներգրավված է Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ։ Եվրոպական միությունն ավելի է խորացրել Հայաստանի հետ իր ներգրավվածությունը վերջերս մեկնարկված լիարժեք ԸԱՊՔ քաղաքացիական առաքելության (Հայաստանում ԵՄ առաքելության) ծավալման միջոցով, որը լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին մեր շարունակական աջակցության հստակ վկայությունն է, ինչպես նաև հանձնառությունը՝ երկու կողմերի հետ սերտ աշխատելու՝ ի նպաստ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման վերջնանպատակի:
Հարգանքով`
ՈՒրսուլա ֆոն դեր ԼԱՅԵՆ»:

Դիտվել է՝ 2697

Մեկնաբանություններ