Մեր ամբողջ տարածաշրջանը մեծ-մեծ քայլերով գնում է խոշոր ռազմական բախումների։ Հարվածի տակ է հատկապես Իրանը։ Մարտի 9-ին մեկօրյա այցով Իսրայել էր մեկնել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ հանդես գալով Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսելու հայտով։
Այդ հանդիպումից անմիջապես հետո՝ մարտի 10-ին, հրատապ այցով Ադրբեջան է մեկնել Իսրայելի հետախուզության նախարար Գիլա Գամլիելին և հանդիպել Իլհամ Ալիևի հետ։
Բոլոր հանդիպումների ժամանակ կարևորվել է Իրանի վրա լայնածավալ հարձակման ծրագիրը՝ դրանում ներգրավելով ինչպես Իսրայելին, այնպես էլ Ադրբեջանին։
Վերջին օրերին Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգիլան) նորակառույց օդանավակայաններում թռիչքներ են անում իսրայելական կործանիչները։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը իրավացիորեն է նշում, որ եթե լայնածավալ հարձակում լինի Իրանի վրա, ապա նույն վայրկյանին Ադրբեջանն ու Թուրքիան իրենց զորքերը կմտցնեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։
Առաջնագծի պաշտպանական համակարգերի ամրացումը և սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար քաղպաշտպանության պատրաստումը անհետաձգելի կենսական անհրաժեշտություն է։
Նաիրի Հոխիկյան