Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Վենեսուելայի փոխնախագահը կայցելի Չավեսին

Վենեսուելայի փոխնախագահը կայցելի Չավեսին
12.01.2013 | 16:11

Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն կմեկնի կուբա, որտեղ նա կհանդիպի հիվանդանոցում գտնվող Ուգո Չավեսի հետ։ Վենեսուելայի նախագահն այժմ բուժվում է ինֆեկցիոն հիվանդությունից, որով նա վարակվել էր վիրահատությունից հետո։
Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ Մադուրոն հայտնել է, որ կհանդիպի նաև նախագահին բուժող բժիշկների հետ։ Ավելի վաղ հետաձգվել էր Չավեսի երդմնակալության արարողությունը վերջինիս հիվանդության պատճառով։

Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ