ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Սիրիական հակամարտությունը 60 հազար մարդու կյանք է խլել

Սիրիական հակամարտությունը 60 հազար մարդու կյանք է խլել
03.01.2013 | 14:35

Ավելի քան 60 հազար մարդ է սպանվել Սիրիայում 2011թ. մարտից սկսված հակակառավարական ելույթներից ի վեր։ Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ը։ Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը հայտնել էր 45 հազար զոհերի մասին։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլայի պատվերով իրականացված ուսումնասիրությունը կատարվել է՝ հիմնվելով 7 տարբեր աղբյուրների վրա։ Ուսումնասիրության հեղինակները եզրահանգել են, որ 2012թ. նոյեմբերի վերջի տվյալներով Սիրիայում զոհվել է ավելի քան 59,6 հազար մարդ։
Պիլայի խոսքով՝ այդ թիվը ներկա պահին կարող է գերազանցել 60 հազարը։

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ