Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Իսրայելը պատրաստ է բանակցել Պաղեստինի հետ

Իսրայելը պատրաստ է բանակցել Պաղեստինի հետ
04.11.2012 | 20:08

Իսրայելյան կառավարության հրապարակած զեկույցի համաձայն՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է սկսել բանակցություններ պաղեստինյան ղեկավարության հետ։

«Եթե Մահմուդ Աբասը լրջորեն է տրամադրված և ցանկանում է աշխատել խաղաղ գործընթացի շուրջ, ապա մենք կարող ենք անհապաղ նստեղ բանակցային սեղանի շուրջ։ Երուսաղեմից Ռամալլա կարելի է հասնել ընդամենը 7 րոպեում։ Ես կարող եմ բանակցությունները սկսել հենց այսօր»,- ասել է Նեթանյահուն։ Նա կոչ է արել Աբասին բանակցություններ սկսել առանց որևէ նախապայմանի։

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ