ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դասակարգային պայքարի տեսությունը լիովին սնանկ է պատմության պրոցեսը բացատրելու և հասկանալու համար

Դասակարգային պայքարի տեսությունը լիովին սնանկ է պատմության պրոցեսը բացատրելու և հասկանալու համար
12.09.2024 | 10:50

Պատմության մեջ շատ հազվադեպ է եղել, երբ իրադարձությունների ընթացքը որոշվել է ոչ վերնախավերի թելադրանքով։

Բնական է, որ միշտ էլ եղել է շահագործվողների դժգոհությունը շահագործողներից, բայց այդ դժգոհության գաղափարի վրա հիմնված դասակարգային պայքարի տեսությունը լիովին սնանկ է պատմության պրոցեսը բացատրելու և հասկանալու համար։

Պատմության ընթացքը որոշվել է 1․ Բոլոր մարդկանց ձգտումով դեպի սուբյեկտիվորեն հասկացված հնարավորինս բաձրորակ կյանքը և 2․ Այդ նպատակն իրականացնելու մարդկանց ունակությունների տարբերությունը մեկը մյուսից, նկատի ունենալով նրանց ֆիզիկական հնարավորությունների և մտավոր հնարավորությունների բաշխումները։

Մարդկանց հնարավորությունների տարբերությունները և բոլորի ձգտումը դեպի հնարավորինս լավ կյանք գոյության պայքարում ծնում են հիերարխիա, որը պարզ հասարակություններում տրոհվում է ֆիզիկական և մտավոր հիերարխիաների՝ համապատասխանաբար իշխանության և քրմական դասի տեսքերով, իսկ զարգացած հասարակություններում՝ բազմաթիվ հիերարխիաների, ներառյալ՝ իշխանությունը, հարստությունը, հոգևոր կյանքը, գիտությունը, մշակույթը, սպորտը և այլն։

Քանի որ բոլոր մարդկանց ձգտումը իրենց կյանքը բարելավելն է, ապա, ընդհանուր առմամբ, կյանքի զարգացման տենդենցը հենց դա էլ եղել է՝ կյանքի որակի դանդաղ բարձրացում, որն ինքը հետևանք է մարդկության կյանքին ուղեկցող և իրար հետ սերտորեն կապված երկու այլ կայուն տենդենցների։

Խոսքը մարդկային աշխատանքի արտադրողականության աճի և դրա հետ կապված մարդկանց իրավունքի աճի մասին է, քանի որ մարդկանց արտադրողական աշխատանքը առանց իրավունքի ու հարաբերական ազատության հնարավոր չէ։

Մյուս կայուն տենդենցը, որն ուղեկցել է մարդկության պատմությանը, դա հարստության կուտակումն էր սկզբնական շրջանում իշխանության կողմից և, հետո էլ, արտադրողականության աճի ու հավելյալ արժեքի աճի հետ միասին, առաջացող հարուստ դասի կողմից։

Հետագա բոլոր տեսակի սոցիալ-քաղաքական փոփոխությունները մարդկային հասարակության մեջ պայմանավորված են եղել առաջին հերթին իշխանության ու հարուստ վերնախավի կողմից ավելի ևս իշխելու ու հարստանալու տենչով, որի համար պետք էր մարդկային աշխատանքի արտադրողականության աճ, որն էլ, իր հերթին, հնարավոր չէ առանց մտավոր կյանքի ակտիվացման ու մարդկանց կրթության ու ազատության հետագա աճի։

Երկար պատմական պրոցեսից հետո հարստության նոր մակարդակին անցնելու համար հերթական փուլը կապիտալիզմի առաջացումն էր, որն էլ հենց այդ նույն նպատակով ծնեց ժողովրդավարության գաղափարը, որի հիմնական նպատակը մարդկանց հավատացնելն էր, որ իրենք են ընտրում իշխանությունը, բայց որի իրական նպատակը, իշխանությունը կայունացնելու հետ միասին, մարդկանց արտադրողականությունը բարձրացնելն էր։

Այս ամենին զուգահեռ գիտության զարգացումը բերեց նրան, որ հարստության հետագա կուտակման պահանջը ծնեց արտադրության ավտոմատացումը, քանի որ ավտոմատը աշխատավարձ չի ուզում։

Նույն նպատակով դրան էլ հետևեց արտադրության ռոբոտիզացիան և հիմա էլ՝ արհեստական ինտելեկտի արագ ներդրումը արտադրության մեջ և ամենուր։

Բոլորը գիտեն, որ աշխարհում չկա որևէ մեկը, որ իմանա բնական ինտելեկտի գաղտնիքը, որը նշանակում է, որ առանց դա իմանալու արհեստական ինտելեկտ չես կարող ստեղծել։

Պարզապես դա ռոբոտիզացիային հաջորդող և արտադրողականության աճին նպաստող հաջորդ քայլն է, որը բիզնես տեսանկյունից հարմար է անվանել արհեստական ինտելեկտ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3050

Մեկնաբանություններ