Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Գոր­ծա­տուն պար­տա­վոր է հար­գել աշ­խա­տո­ղի աշ­խա­տան­քա­յին ի­րա­վուն­քը` ա­ռանց գոր­ծա­դու­լա­վո­րի պար­տադր­ման

Գոր­ծա­տուն պար­տա­վոր է հար­գել աշ­խա­տո­ղի աշ­խա­տան­քա­յին ի­րա­վուն­քը` ա­ռանց գոր­ծա­դու­լա­վո­րի պար­տադր­ման
21.02.2020 | 01:07

ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան հա­մա­ձայն՝ «Յու­րա­քան­չյուր աշ­խա­տող, օ­րեն­քին հա­մա­պա­տաս­խան, ու­նի ա­ռողջ, անվ­տանգ և ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րի, ա­ռա­վե­լա­գույն աշ­խա­տա­ժա­մա­նա­կի սահ­մա­նա­փակ­ման, ա­մե­նօ­րյա և շա­բա­թա­կան հան­գս­տի, ինչ­պես նաև ա­մե­նա­մյա վճա­րո­վի ար­ձա­կուր­դի ի­րա­վունք»:

ՀՀ աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գիր­քը սահ­մա­նում է, որ յու­րա­քան­չյուր աշ­խա­տո­ղի աշ­խա­տա­վայ­րը և շր­ջա­պա­տող մի­ջա­վայ­րը պետք է լի­նեն անվ­տանգ, հար­մար և ա­ռող­ջու­թյան հա­մար անվ­նաս, կա­հա­վոր­ված՝ աշ­խա­տող­նե­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման և ա­ռող­ջու­թյան պահ­պա­նու­թյան մա­սին նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տե­րի պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Այդ ա­մե­նը պար­տա­վոր է ա­պա­հո­վել գոր­ծա­տուն։
Սա­կայն գոր­ծա­տու­նե­րը ոչ միշտ են պահ­պա­նում ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան և «Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի» այս պա­հանջ­նե­րը՝ մաս­նա­վո­րա­պես Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան մեջ մեծ կշիռ ու­նե­ցող և ռիս­կա­յին հա­մար­վող հան­քար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տում: Ար­դյուն­քում հա­ճա­խա­կի են դար­ձել հան­քա­գործ­նե­րի ի­րա­վունք­նե­րի խախտ­ման պատ­ճա­ռով նրանց կազ­մա­կեր­պած, եր­բեմն էլ տա­րե­րա­յին բնույթ կրող գոր­ծա­դուլ­նե­րը:
Փետր­վա­րի 10-ից Ախ­թա­լա­յի լեռ­նա­հարս­տաց­ման կոմ­բի­նա­տի հինգ հան­քա­յին տե­ղա­մա­սե­րում 50-60 հան­քա­գործ­ներ գոր­ծա­դուլ էին սկ­սել: Նրանք պա­հան­ջում էին աշ­խա­տա­վար­ձի բարձ­րա­ցում, հան­քա­փո­րի հա­մազ­գես­տի տրա­մադ­րում, հան­քա­յին տե­ղա­մաս հաս­նե­լու հա­մար նա­խա­տես­ված տրանս­պոր­տի ա­պա­հո­վում, հան­քում աշ­խա­տե­լու ժա­մա­նակ սնն­դով ա­պա­հո­վում, հան­քում պայ­թե­ցում­նե­րի հա­մար աշ­խա­տա­վար­ձի տրա­մադ­րում, աշ­խա­տան­քա­յին գոր­ծիք­նե­րի բա­րե­լա­վում, հան­քում օ­դա­փո­խու­թյան խնդ­րի լու­ծում: Իսկ պա­հանջ­նե­րի չկա­տար­ման դեպ­քում ո­րո­շել էին այլևս չաշ­խա­տել, թեև աշ­խա­տան­քա­յին վտան­գա­վոր պայ­ման­նե­րում ան­գամ Ախ­թա­լա­յի բնա­կիչ­նե­րը սերն­դե­սե­րունդ աշ­խա­տել են տե­ղի լեռ­նա­հարս­տաց­ման կոմ­բի­նա­տում:
Ե­ռօ­րյա գոր­ծա­դու­լը դա­դա­րեց աշ­խա­տա­վար­ձի բարձ­րաց­ման և փակ հան­քա­յին տե­ղա­մա­սե­րում աշ­խա­տան­քա­յին ծանր պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման պա­հան­ջով գոր­ծա­դու­լա­վոր հան­քա­փոր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի և կոմ­բի­նա­տի տնօ­րեն Սամ­վել Խա­չատ­րյա­նի հան­դի­պու­մից հե­տո: Վեր­ջինս խոս­տա­ցել էր ա­ռանց նա­խա­պայ­մա­նի բարձ­րաց­նել հան­քա­գործ­նե­րի աշ­խա­տա­վար­ձը, ա­պա­հո­վել գործող հան­քի նոր­մալ օ­դա­փո­խու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րով, այդ թվում՝ նոր­մալ աշ­խա­տան­քա­յին գոր­ծիք­նե­րով, ար­տա­հա­գուս­տով, սնն­դով, տրանս­պոր­տով, մյուս պա­հանջ­նե­րը խոս­տա­ցել էր կա­տա­րել ըն­թաց­քում: Բա­նակ­ցու­թյուն­նե­րի ժա­մա­նակ հան­քա­գործ­նե­րը զգու­շաց­րել են, որ գոր­ծա­դու­լա­վոր­նե­րից որևէ մե­կին գոր­ծա­դու­լին մաս­նակ­ցե­լու հա­մար պատ­ժե­լու, աշ­խա­տան­քից հե­ռաց­նե­լու դեպ­քում գոր­ծա­դու­լը կվերս­կս­վի, ո­րին հա­ջոր­դել է նրանց պա­հանջ­նե­րի կա­տար­ման մա­սին կոմ­բի­նա­տի տնօ­րե­նի հա­վաս­տիա­ցու­մը:
ԿՈՄ­ԲԻ­ՆԱ­ՏՈՒՄ ԳՈՐ­ԾՈՂ ԱՐՀ­ՄԻՈՒ­ԹԵ­ՆԱ­ԿԱՆ ԿԱԶ­ՄԱ­ԿԵՐ­ՊՈՒ­ԹՅՈՒՆ ՉԿԱ
«Արհ­միու­թյուն­նե­րի մա­սին» ՀՀ օ­րեն­քի 20-րդ հոդ­վա­ծով սահ­ման­վում է ար­հես­տակ­ցա­կան միու­թյան` գոր­ծա­դուլ­ներ և զանգ­վա­ծա­յին այլ մի­ջո­ցա­ռում­ներ անց­կաց­նե­լու ի­րա­վուն­քը: «Ար­հես­տակ­ցա­կան միու­թյունն ի­րա­վունք ու­նի օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով կազ­մա­կեր­պել և անց­կաց­նել հա­վաք­ներ, գոր­ծա­դուլ­ներ և հան­րա­յին մի­ջո­ցա­ռում­ներ, դրանց հետ կապ­ված բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րել պե­տա­կան մար­մին­նե­րի, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի, գոր­ծա­տու­նե­րի, այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, նրանց պաշ­տո­նա­տար ան­ձանց հետ»:
Քա­նի որ Ախ­թա­լա­յի լեռ­նա­հարս­տաց­ման կոմ­բի­նա­տի հան­քա­գործ­նե­րի գոր­ծա­դուլն ա­վե­լի շատ ինք­նա­բուխ բնույթ էր կրում, «Ի­րա­տե­սը» մի քա­նի հարց ուղ­ղեց լեռ­նա­գործ­նե­րի, մե­տա­լուրգ­նե­րի և ոս­կե­րիչ­նե­րի ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ճյու­ղա­յին հան­րա­պե­տա­կան միու­թյան նա­խա­գահ ԷԴՈՒԱՐԴ ՓԱՀ­ԼԵ­ՎԱ­ՆՅԱ­ՆԻՆ:
-Թեև կոմ­բի­նա­տում գոր­ծող արհ­միու­թե­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն չկա, սա­կայն «Արհ­միու­թյուն­նե­րի մա­սին» ՀՀ օ­րեն­քով (հոդ­ված 16) «Տվյալ գոր­ծա­տուի մոտ ար­հես­տակ­ցա­կան կազ­մա­կեր­պու­թյան բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում, օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված կար­գով, աշ­խա­տող­նե­րի շա­հե­րի պաշտ­պա­նու­թյան գոր­ծա­ռույթ­նե­րը կա­րող են փո­խանց­վել հա­մա­պա­տաս­խան տա­րած­քա­յին կամ ճյու­ղա­յին ար­հես­տակ­ցա­կան միու­թյա­նը»: Կոմ­բի­նա­տի աշ­խա­տող­ներն այդ­պես էլ վար­վել են՝ ի­րենց ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու նպա­տա­կով դի­մել են ինձ»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը:
Նրա փո­խանց­մամբ` գոր­ծա­տու-աշ­խա­տող հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման միակ և լա­վա­գույն մի­ջո­ցը կո­լեկ­տիվ պայ­մա­նագ­րի կն­քումն է, ո­րով գոր­ծա­տուն պար­տա­վոր­վում է ճա­նա­չել աշ­խա­տա­վո­րա­կան կո­լեկ­տի­վի օ­րի­նա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը հան­դի­սա­ցող արհ­միու­թյան լիա­զո­րու­թյուն­նե­րը. «Ճյու­ղա­յին հան­րա­պե­տա­կան միու­թյու­նը պատ­րաստ­վում է կոմ­բի­նա­տի ղե­կա­վա­րու­թյան հետ կն­քել կո­լեկ­տիվ պայ­մա­նա­գիր, ին­չը կն­պաս­տի ար­ժա­նա­պա­տիվ աշ­խա­տան­քի մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված նոր­մե­րին հա­մա­պա­տաս­խա­նող պայ­ման­նե­րի ա­պա­հով­մա­նը: Կոմ­բի­նա­տի տնօ­րեն Սամ­վել Խա­չատ­րյա­նը մեզ հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում հա­վաս­տիաց­րել է, որ մինչև մարտ ամս­վա սկիզբ աշ­խա­տող­նե­րի ներ­կա­յաց­րած պա­հանջ­նե­րը լիո­վին կբա­վա­րար­վեն: Ես զերծ կմ­նամ ե­րաշ­խա­վո­րել նրա խոս­տում­նե­րը, թեև մա­սամբ ի­րա­կա­նաց­վել են դրանք, իմ նպա­տակն է ամ­րապն­դել գոր­ծա­տու-արհ­միու­թյուն երկ­կող­մա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը»:
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 32068

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ