Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 
«Տղամարդիկ ստեղծում են օրենքներ, կանայք` բարքեր»

08.03.2013 | 13:38

Սոցիալիստ կանանց Կոպենհագենի կոնֆերանսում (1910) Կլարա Ցետկինի առաջարկով որոշվեց Մարտի 8-ը նշել որպես Կանանց միջազգային օր։
ՍՍՀՄ ժամանակներում այդ օրը նշվում էր մեծ շուքով։ Այն սկզբում աշխատանքային օր էր, հետագայում որոշվեց այն դարձնել ոչ աշխատանքային։
Հայաստանի անկախացումից հետո մենք այդ միօրյակը դարձրինք միամսյակ, թողնելով ՍՍՀՄ ավանդույթը` միայն Մարտի 8-ը հռչակելով ոչ աշխատանքային։
Ո՞րն է լավ` միօրյա՞կը, թե՞ միամսյակը։
Ես կարծում եմ, որ մեր պայմաններում այդ միօրյակը կամ միամսյակը պարզապես ծաղր է, և յուրաքանչյուր կին վիրավորված պիտի զգա իրեն այդպիսի երևույթից` միօրյակ, թե միամսյակ։ Կանանց համար Նոր տարվա տանջալից օրերից հետո մարտի 8-ը նույն «հաճելի» տանջալից օրերից է. նախ մարտի 7-ին աշխատատեղում, ապա մարտի 8-ին տան պայմաններում ստանալով մի «գեղեցիկ» ծաղկեփունջ, կամ մի տուփ քաղցրավենիք (խոսքս սիրուհիների մասին չէ, նրանք կարող են ադամանդյա մատանի էլ ստանալ)։
Կինը կին է տարվա ամեն օր, եթե աշխատատեղում կամ տանը շրջապատված է հարգալից վերաբերմունքով ու հոգատարությամբ. եթե դա չկա, ապա կինը` որպես մայր, տանտիկին, իր փխրուն ուսերին տանում է այսօրեական բազմապիսի հոգսերի շարանը` լվացք, խոհանոց, արդուկ և շուկայից ծանր բեռով տուն գալու պարագան, գումարած երեխաների դաստիարակության հարցը, հատկապես, եթե տանը մանչ երեխաներ են։ Սա քաղաքում, իսկ գյուղերում...
Մեր ընտանիքում դրվածքն այլ էր. մենք` երեխաներս, դաստիարակվել ենք ծնողներիս օրինակով, իսկ դա նշանակում էր առաջին հերթին հոգատարություն միմյանց նկատմամբ։
Մայրս և հայրս հաճախ էին վիճում իրար հետ, բայց նույնիսկ դա մեզ համար ուներ իր դաստիարակչական նշանակությունը։ Հայրս շինարար էր և տուն էր վերադառնում ուշ ժամի (հատկապես արտասահմանում եղած տարիներին` հոգնած ու տանջահար. ընտանիք պահել էր պետք։ Մայրս կարուձևով, հյուսք անելով աշխատում էր թեթևացնել հորս հոգսը` նյութական առումով։ Հայրս դրանից վատ էր զգում, և սկսվում էր «սիրալիր» կռիվը։ Հայրս թե` հերիք է առավոտից իրիկուն ճաշ, լվացք, արդուկ, կարել-կարկատելով զբաղվես, երեխաների հոգսն էլ հետը, մեղք ես, նստիր, հանգստացիր։ Մայրս էլ հակադարձում էր. «Է, դուն մեղք չես, առավոտից իրիկուն քար ու ցեխի հետ կռիվ ես տալիս»։
Կիրակին ծնողներիս համար Աստծո սահմանած հանգստյան օր էր։ Այդ օրը հայրս չէր աշխատում, իսկ մայրս թողնում էր կարն ու հյուսքը։ Մինչ մենք քնած էինք, նրանք շտապում էին եկեղեցի։ Վերադարձին զբաղվում էին մեր հարցերով, միշտ իրար կողքի, միմյանց օգնելով։
Մի հարց էլ էր կարևորվում. ինչպես հայրս էր մորս նկատմամբ հոգատար, մենք ևս պարտավոր էինք նույն կերպ հոգատար լինել մորս և քրոջս նկատմամբ, ընդ որում` հորս բացակայության ժամանակ մորս խոսքն օրենք էր բոլորիս համար` տղա, թե աղջիկ։
Անցան տարիներ։ Հայրենադարձություն։ Ես արդեն 15 տարեկան էի։ Հորս պահանջով թողեցի ուսումնառությունս (չնայած Հալեպի կիլիկյանից գնացել էի Անթիլիասի դպրեվանք)։
-Մենք Հայաստան չեկանք մուրացկանություն ընելու, այլ քար մը ավելացնելու հայրենիքի շենքին։
Եվ ես օգնում էի հորս` որպես բանվոր կամ քարտաշ։
Այդ ընթացքում գտնվեցին հոգատար և բարեխնամ մարդիկ` դպրոցի տնօրեն և ուսուցիչներ, ովքեր համաձայնվեցին ինձ, ազատ ունկնդրի կարգավիճակով, թույլ տալ ավարտել տասնամյակը։
Ավարտեցի տասնամյակն ու ընդունվեցի պոլիտեխնիկ. սովորելուն զուգընթաց պահակություն էի անում` ընտանիքիս օգնելու համար։
Երրորդ կուրսում էի, թոշակս ստացա և Մարտի 8-ի օրվա պահանջին համապատասխան մի փունջ ծաղիկ գնեցի մորս համար։ Տուն եկա, ծաղիկները տվեցի. հայրս տանն էր։
-Ծո, այդ ինչո՞ւ բերեր ես, հրեշտակին ծաղիկ կնվիրե՞ն, ինքն արդեն ծաղիկ է (իրոք, մորս անունը Ծաղիկ էր)։
-Մի նեղանար, չոջուխին մտքով անցեր է լավ բան մը ընել, այդ է հարմար գտել։
Հայրս, չնայած ընդամենը երկրորդ դասարանի կրթություն ուներ, ինքնակրթությամբ (մայրս նույնպես) արևմտահայ բանաստեղծներից հիանալի մեջբերումներ էր անում, ընտանիքում ընդունված կարգ էր (կիրակի օրերին հատկապես) որևէ մեկս կարդում էր ինչ-որ գրական ստեղծագործություն, իսկ մյուսները լսում էին. Գր. Զոհրապ, Րաֆֆի, Դուրյան, Մեծարենց, Վարուժան։ Ծնողներս դա համարում էին իրենց երեխաներին հայեցի դաստիարակություն տալու կարևոր նախապայման։ Եվ մորս` ինձ պաշտպանելու փորձին և ի խրատ ինձ արտասանեց Մ. Զարիֆյանից.
Ով Տէր, ով Տէր
Ինչու այդքան
Ցավ ես տվեր
վարդ աղջկան,
Եթե Աստուած
ես ըլլայի,
Օ, անկասկած
Զայն կընեի Աստուածուհի։
Ապա շարունակեց. «Մորդ, քրոջդ, ապագա կնոջդ սիրելը ենթադրում է հոգատարություն. եթե դա չկա, չկա և սեր. ծաղիկները դեռ հոգատարության նշան չեն։ Սա էլ իմացիր, վաղը, մյուս օրը կամուսնանաս, կին կունենաս, նա քեզ համար պետք է լինի միակը և ողջ կյանքիդ համար»։
Ի դեպ, նա դա ապացուցեց հետագայում իր օրինակով։ Մայրս ընդամենը 51 տարեկան էր, երբ մահացավ, իսկ հայրս` 55, բայց նա մինչև իր մահը այդպես էլ անմնացորդ «սիրահարված» մնաց մորս։
Ես ավարտել էի ինստիտուտը և անցել աշխատանքի (քույրս և մեծ եղբայրս ամուսնացել և առանձին էին ապրում)։ Ես ու հայրս ապրում էինք միասին։ Աշխատանքից վերադառնալիս հորս ձեռքին նկատում եմ մորս նկարը ու արցունքակալ աչքերը. «Ասում էի, չէ, հրեշտակ էր, հրեշտակ»։
Ընտանիքում սովորաբար երեխայի դաստիարակությամբ զբաղվում է մայրը (հայրը հազվադեպ), բայց համաձայնեք, եթե աղջկա նկատմամբ դա նրան հաջողվում է, տղա երեխայի նկատմամբ դա քիչ է հաջողվում, կամ առհասարակ չի հաջողվում. տղաներն ավելի շատ դաստիարակվում են փողոցում, որն ավելի հարազատ է իրենց։
Միայն այնտեղ, որտեղ տղամարդը, իր ծնողների օրինակով (սա շատ կարևոր է) ճիշտ է դաստիարակվել, իր վրա է վերցնում որդու դաստիարակության խնդիրը, որը մանչ երեխայի դաստիարակության հիմնական երաշխիքն է։
Դժբախտաբար այսօր, մեր տղամարդիկ տուն գալով զբաղվում են ավելի շատ հեռուստացույցի առաջ նստած դիվան «քշելով», քան զբաղվելով մանչ երեխայի դաստիարակության հարցով։
Եկեք այսքանը համարենք անձնական դիտարկում և անցնենք առաջ։ ՀՀ Սահմանադրություն, հոդված 14.1. «Խտրականությունը, կախված սեռից և այլ հանգամանքներից, արգելվում է»։ «Եվրոպական չափանիշներին» համապատասխան գրված այս հոդվածը հիանալի կլիներ, եթե այն ունենար օրենսդրորեն գործող համապատասխան մեխանիզմներ, որովհետև իրական պատկերը բոլորովին այլ է` ոչ միայն ընտանիքում, այլև հասարակական կյանքում։
Հասարակական կյանքը ենթադրում է նաև կուսակցական կյանքը և կառավարական ապարատի գործառույթների շրջանակը։
Սկսենք կուսակցություններից. ՀՀ Սահմանադրություն, հոդված 28. «...Յուրաքանչյուր ոք ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունք»։
Հարց. եթե ՀՀ Սահմանադրության հոդված 14.1-ը սահմանում է սեռական հավասարություն, ապա ինչո՞ւ մեր կուսակցություններում անդամների թվի գոնե 30-35 տոկոսը կանայք չեն (նկատի ունենանք, որ Հայաստանում բնակչության 52 տոկոսը կանայք են), իսկ եթե նրանք որոշ տոկոս են կազմում, ապա դրանք անհամեմատ բարձր պրոֆեսիոնալիզմով օժտվածներն են, օրինակ, ՀՀԿ-ից Հերմինե Նաղդալյանին համեմատեք նույն ՀՀԿ-ից, խոսելու կուլտուրա անգամ չունեցող, հայերենից Ա-ն ու Բ-ն իրարից չտարբերող և միայն կոճակ սեղմելու համար ԱԺ մտած, փողատեր ՀՀԿ-ական տղամարդկանց հետ (տիկին Նաղդալյանը թող ների ինձ իր անունը շոշափելու համար)։ Իսկ մնացյալներն այդ կուսակցությանն անդամակցում են երբևէ պաշտոն ստանալու ակնկալիքով։
ՀՀԿ-ն անդամների թվաքանակով ամենամեծ կուսակցությունն է. համոզված եմ, նույն պատկերն է նաև ԲՀԿ-ում, ՀՅԴ-ում։ Չշարունակեմ, որովհետև այդ պատկերն է մնացյալներում ևս։
Համոզված եմ, եթե կուսակցություններում այդպիսի հարաբերակցություն լիներ, ԱԺ-ն ևս կունենար մոտավորապես նույն հարաբերակցությունը։ Կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ եթե «տղամարդիկ ստեղծում են օրենքներ, ապա կանայք` բարքեր» (Գիբե), մի բան, որ առանցքային նշանակություն ունի հայ իրականության համար, որտեղ եթե տան գլուխը տղամարդն է, ապա կինը` վիզը, որ միշտ նպատակադրված է այդ գլուխն ուղղորդել ճիշտ հունով։
Կառավարական համակարգում թվաքանակի առումով, գուցե, դրությունն այլ է։ Բայց սա այն դեպքը չէ, երբ քանակը կարող է բերել որակի, որովհետև կանանց մեծ մասն այստեղ մանր չինովնիկ է` գործավարներ, քարտուղարուհիներ, հավաքարարներ։
Ժամանակն է այդ մասին մտածելու։ Կանանց մասին խոսքս վերջացնեմ Զապել Եսայանի բանաստեղծություններից մեկի առաջին և վերջին տների մեջբերումով, հաստատելու համար իմ տեսակետի իրավացիությունը.
Ինչու... ինչու
Տեր, եթե հուր վարքով լույսեն անթափանց
Հորինեցիր կինն այնքան բարձր, այնքան վեր
ինչու արևն ալ վառեցիր լուսապանծ
իր նայվածքը կյանք սփռելու չէր բավեր։

Եթե վսեմ հըմայքներով երկնածիր
Սիրտ մը տըվիր իրեն,

Սիրտ մը տըվիր իրեն, պատիժ կամ նվեր,
ինչու սիրով աշխարհն ամբողջ լեցուցիր
իր սերն անհուն տիեզերքիդ չէր բավեր։

Գրիգոր ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 28357

Մեկնաբանություններ