Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Մի օր էլ՝ առանց պատերազմի

Մի օր էլ՝ առանց պատերազմի
04.05.2024 | 06:57

Երբ գիշերվա տասներկուսը խփեց, նա բացեց օրագիրն ու գրեց.

«30 ապրիլի 2023 թ.
Մի օր էլ՝ առանց պատերազմի։ Մի օր էլ ապրեցինք։»
Գրեց, մի երկու րոպե մտազբաղ նայեց սիրուն, համաչափ շղագրով լցված սպիտակ էջին, հետո սկսեց հետ թերթել՝ մարտ, փետրվար, հունվար, դեկտեմբեր․․․ Օրագրի էջերը հետաքրքիր սիմետրիկ զարդ էին հիշեցնում՝ բոլոր օրերի տակ նույն բանն էր գրված։ Սիրուն էր։
Թերթեց-թերթեց, մեկ էլ կանգ առավ։ Հիմա մի էջ էլ որ հետ գնար, սիմետրիան խախտվելու էր։ Մի քանի րոպե սառած աչքերով նայեց էջին, հետո օրագիրը փակեց ու դրեց դարակը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5847

Մեկնաբանություններ