ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

6 տարի, 3 ամիս և 18 օր

6 տարի, 3 ամիս և 18 օր
04.06.2024 | 08:09

Սիմվոլիզմի «գուրուներին» մի նոր թեմա տանք՝ զբաղվեն։

ՀՀ չորս ղեկավարներից երկուսը՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ղեկավարել են 10-ական տարի, և միայն Նիկոլի քաղաքական ու հոգևոր հայրիկ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ ստիպված էր վաղաժամ թողնել ղեկավարի աթոռը՝ մնալով դրա վրա 6 տարի, 3 ամիս և 18 օր։

2024 թվականի օգոստոսի 26-ին՝ Անկախության հռչակագրի 34-ամյակից ընդամենը 3 օր անց, լրանում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարման 6 տարի, 3 ամիս, 18 օրը:

Ինձ պարբերաբար հարցնում են՝ ի՞նչ կարծիք ունեմ Շարժման մասին, կհաջողվի՞ արդյոք, կստացվի՞ հանել սրան:

Նիկոլին հեռացնելու և մեր Հայրենիքը թրքահարճ ու թրքահաճ իշխանությունից ազատագրելու կռիվը դեռ ավարտված չէ և շարունակվում է, բայց արդեն իսկ նկատելի են տարբեր կոնկրետ խմբեր, որոնք սկսել են պատրաստվել նոր ընտրություններին: Դա ինդիկատորի դեր է խաղում:

Հ.Գ. Ինչպես ասում են՝ աշունը թեժ է լինելու:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 1592

Մեկնաբանություններ