Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Ձեր լռությամբ նպաստում եք անպատժելիությանը

Ձեր լռությամբ նպաստում եք անպատժելիությանը
19.04.2024 | 16:34

Առկա իշխանությանը սատարող և կամ նրա հետ համագործակցող հասարակական կազմակերպություններ, ականջներիդ օղ արեք:

Երբ դուք լուռ եք քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառող ոստիկանի գործողություններին, նպաստում եք դրանց անպատժելիությանը:

Կասկած չունենաք, որ այդ նույն գործողությունները ապագայում ձեր նկատմամբ են կիրառվելու, հենց այդ նույն ոստիկանների կողմից, երբ ձեր հովանավոր կամ ձեր կողմից հովանավորյալ ավտորիտար պոպուլիստը այլևս չլինի երկրի ղեկավարի դերում:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ