«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Լուրեր

Լուրեր
19.08.2008 | 00:00

Պարտքը փակված է, բայց ժողովուրդը վճարում է
Կառավարամերձ աղբյուրների փոխանցմամբ՝ օդի տուրքի հաշվին մարվել է միջազգային վարկի պարտքը, որը դեռևս Հրանտ Բագրատյանի կառավարության օրոք հատկացվել էր «Զվարթնոց» օդանավակայանին՝ տերմինալ կառուցելու նպատակով։ Փորձագետների հավաստմամբ, տերմինալը կառուցելուց հետո վարկի վերադարձելիության խնդիրը հայրենի իշխանությունները լուծել են աֆրիկյան երկրների փորձով՝ օդի տուրք սահմանելով։ Սրանից ելնելով պարզ է, թե ինչու օդի տուրքը ոչ պետական բյուջե է ուղղվում և ոչ էլ ներդրվում ավիացիոն ոլորտի զարգացման մեջ։ Այլ, ինչպես բազմիցս փաստել են ՀՀ ֆինանսների նախարարությունից, այդ գումարները կուտակվում են հատուկ հաշիվների վրա և ուղղվում պետական կարիքների լուծմանը։ Այսինքն` պետության պարտքի լուծը քարշ է տալիս ժողովուրդը։ Բայց արի ու տես, որ օդի տուրքը կարելի էր հինգ տարի առաջ հանել գործածությունից։ Որովհետև, ինչպես նշում են նույն աղբյուրները, «Զվարթնոցը» Էդուարդո Էռնեկյանին հանձնելուց հետո հայրենասերը վարկի մնացած պարտքը «քյաշ» փակել է։ Հետաքրքիր է՝ ինչի՞ վրա են այժմ ծախսվում միլիարդավոր գումարները, որոնք առաջանում են օդի տուրքից։
Վ.Մ.

Շագանակներ կրակից` Պուտինի ձեռքով
Վրաց-ռուսական կայծակնային պատերազմում ՌԴ էքսնախագահ Վլադիմիր Պուտինի ստանձնած առանցքային դերակատարությունից հետո մեր տարածաշրջանում վերջինիս դիրքերի ամրապնդումն աննախադեպ ոգևորություն է առաջացրել ՀՀ էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորագույն շրջապատում: Ոգևորության շարժառիթն ավելի քան տեսանելի է, քանզի քոչարյանամերձ վերնախավը հույսեր է տածում, թե Հարավային Կովկասում Ռուսաստանի «օրհնված ոտքի» ամրացումից հետո պրոարևմտյան հովերով տարված ներկայիս վարչախմբի ոտքի տակ հողը երերալու է, ինչն էլ կարող է ցատկատախտակի դեր խաղալ Քոչարյանի համար` այնքան բաղձալի վարչապետական բարձունքը գրավելու ճանապարհին:
Լ. Մ.

Մուշարաֆը հրաժարական տվեց
Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը երեկ հայտարարեց իր հրաժարականի մասին, նշելով, որ այդ որոշումը կայացրել է իր քաղաքական աջակիցների հետ խորհրդակցելուց հետո: «Իշխող կոալիցիան ինձ առաջադրում է շինծու մեղադրանք և պատրաստվում իմպիչմենթի գործընթաց սկսել»,- հայտարարել է Պակիստանի արդեն իսկ նախկին ղեկավարը, հավելելով, թե «տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ընկնելու է իշխող կոալիցիայի առաջնորդների վրա, որոնք ձգտում են ոչ թե ազգային համաձայնության, այլ առճակատման»։
Կառավարության և նախագահի միջև տարաձայնություններ առաջացրած հարցերից մեկն էլ ահաբեկչության դեմ պայքարն է: Մուշարաֆը կարծում է, որ այդ հարցում պետք է համագործակցել ԱՄՆ-ի, իսկ պակիստանյան կառավարությունը՝ «Թալիբան» արմատական շարժման հետ: Հիշեցնենք, որ Փերվեզ Մուշարաֆը պրոֆեսիոնալ զինվորական է, գեներալ, մինչև 1999 թվականը Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետն էր։ Այնուհետև երկրի կառավարության հետ առաջացած հակասությունների արդյունքում ռազմական հեղաշրջման միջոցով պաշտոնանկ արեց գործող վարչապետին, որը միաժամանակ կատարում էր նախագահի պարտականությունները, և 2000-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով ընտրվեց Պակիստանի նախագահ։
Ռ. Խ.

Դիտվել է՝ 4060

Մեկնաբանություններ