ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Քաղաքիս պատվախնդիր գողերն իրենց շա՜տ մեղավոր զգացին

Քաղաքիս պատվախնդիր գողերն իրենց շա՜տ մեղավոր զգացին
31.08.2024 | 13:10

50-ականների վերջերին, ձմեռային մի ցուրտ երեկո, Երևանի ծայրամասում (իսկ այն ժամանակվա ծայրամասն այժմյան «Բարեկամություն» մետրոյի տարածքն էր), գողերը հարձակվում են երիտասարդ տղամարդու վրա։ Հայտնի չէ, թե որքան գումար է լինում երիտասարդի դրամապանակում այդ երեկո, բայց որ ձեռքի ժամացույցն էլ են վերցնում, հաստատ է.

Իսկ մի քանի օր անց, էլի ուշ երեկոյան, տուն վերադառնալիս երիտասարդը նկատում է իրեն հետևող, կասկածելի արտաքինով երկու տղամարդու։

Եվ մինչ նա կհասցներ աղմուկ բարձրացնել, տղամարդիկ արագ մոտենում, վերարկուի գրպանն ինչ-որ բան խցկելով` ներողություն են խնդրում ու նույնքան արագ ու աննկատ էլ հեռանում են։ Զարմանքից ապշած երիտասարդը գրպանից հայտնաբերում է գողացված ժամացույցն ու շատ ավելի գումար, քան տարել էին այն գիշեր:

1958 թ. էկրան բարձրացավ «Հայֆիլմ»-ի գլուխգործոցներից մեկը` «Առաջին սիրո երգը»։ Այն անմիջապես սիրվեց ու ընդունվեց ժողովրդի կողմից, իսկ ֆիլմում հնչող երգերը լայն տարածում ստացան ու հնչում էին համարյա յուրաքանչյուրի շուրթից:

Այն չարաբաստիկ գիշերը գողերը չէին ճանաչել «Առաջին սիրո երգի» հեղինակին, բայց երգը շա՜տ էին սիրել, և երբ հաջորդ առավոտյան քաղաքում լուրեր տարածվեցին, որ թալանվել է երիտասարդ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը, քաղաքիս պատվախնդիր գողերն իրենց շա՜տ մեղավոր զգացին...

Օրեր շարունակ հսկում էին Առնոյի տան ճանապարհը, մինչև կարողացան վերադարձնել գողունը:

Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 10732

Մեկնաբանություններ