Երբ կիսագրագետ ժեխն էր ատամներով պաշտպանում Նիկոլին, ինչ-որ տեղ բնական էր` կիսագրագետ էին, էշը ձիուց չէին ջոկում:
Ներում եմ դրանց:
Բայց իրենց մտավորական համարող ժեխերին ներել չեմ կարողանում, թեկուզ այսօր նրանք ամենակատաղի հականիկոլի դերում են հանդես գալիս:
Նրանք լվացին կիսագրագետ ժեխերի ուղեղները, այնտեղ ամրապնդելով, թե իբր իրենք շատ լավ են ճանաչում Նիկոլին: Նիկոլը ազնիվ է, սկզբունքային է, փրկելու է երկիրը:
Հիմա ինչքան էլ քլնգեք Նիկոլին, նախկինում Նիկոլին ատամներով պաշտպանող ու այսօր էլ հոշոտել ցանկացող մտավորականներ, դու՛ք եք մտել այս ժողովրդի մեղքի տակ ու չեք մաքրվելու:
Ես ձեզ չեմ կարող ներել ու մոռանալ:
Մտավորականն իրավունք չունի նման հարցերում սխալվելու, իսկ այսօրվա ձեր նիկոլաքլնգոցին ավելի զզվելի է նրան նախկինում գովերգելուց:
Սվետլանա ՄԱՐԳԱՐՅԱՆ