Ես Նիկոլ Փաշինյանին համարում եմ Հայաստանի պետականության վրա նստած գերեզմանաքար և ի սփյուռս հայտարարում եմ` ով նրա քաղաքականության պաշտպանն է, ապա մեղմ ասած, հայրենիքի պաշտպանը չէ։
Սխալ եմ, ճիշտ եմ` իմ կարծիքն է։
Առանձնապես անարգանքով եմ նշում անունով այն մտավորականներին, որոնք լորձաշուրթ քծնանքով հայտնվում են թիկունքում, գոտկատեղից ցածր, աղտեղության վայրում։
Մինչ այդ այնտեղ էին հայտնիներից հայտնի` Հենրիկ Հովհաննիսյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Հակոբ Մովսեսը... կան նաև երիտասարդ մանրապճեղներ, որոնց հարկ չեմ համարում նշել:
Բայց ա՜յ, քեզ զարմանք, պարզվում է` նրանց շարքում հայտնվելու հայտ է ներկայացրել նաև Կարինե Խոդիկյանը, ով ի լուր Հայաստանի հայտարարել է, որ ընտրության չի գնա, բայց եթե իմանա, որ Նիկոլից մի ձայն է պակասում` անհապաղ կներկայանա ընտրական տեղամաս...
Դե, արի ու վարդապետ, մի գժվի...
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ