ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արցախի գորգերը Երևանում են

Արցախի գորգերը Երևանում են
17.02.2021 | 14:22

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը բացում է Շուշիի գորգերի թանգարանի երևանյան ցուցադրությունը:

Գորգերը թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուից են, և Շուշիից հանվել են նախորդ տարվա նոյեմբերի 1-ին։


Ցուցադրված նմուշներից ամենահինը 350 տարեկան է։
Ցուցադրության համադրողն է Նարեկ Վան Աշուղաթոյանը: Ցուցադրության բացումը՝ փետրվարի 20-ին, ժամը 15։00-ին։ Ցուցադրության հասցեն՝ Կառավարական տուն 3, մուտքը՝ Ալ. Թամանյանի արձանի կողմից:

Դիտվել է՝ 8327

Մեկնաբանություններ