ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նոր գիրք․ «Чугунный мост»

Նոր գիրք․ «Чугунный мост»
16.02.2021 | 16:28

Ռուսաստանում ՀՀ Դեսպանության Մշակութային կենտրոնում տեղի է ունեցել լրագրող Մարինա Բրուտյանի «Чугунный мост» գրքի շնորհանդեսը։ Վեպը հեղինակի առաջին գեղարվեստական ստեղծագործությունն է։


Նրա խոսքով՝ լինելով լրագրող և թարգմանիչ, հաճախ չի առնչվել գեղարվեստական տեքստերի հետ, հիմնականում գրել է քաղաքականության մասին։ Սակայն համաճարակը, որի պատճառով մենք բոլորս դարձել էինք սահմանափակումների զոհ, ստիպել է նրան մտահոգվել մարդկային հավերժ արժեքների՝ սիրո, հավատարմության, վստահության և հավատի, հոգատարության մասին։ Գիրքը գրվել է մեկ շնչով և մեկ շնչով էլ կարդացվում է։ Կարմիր թելով ամբողջ պատմության միջով անցնում է հեղինակի այն միտքը, որ «Երբ նայում ես հայելու մեջ, տեսնում ես ոչ միայն ինքդ քեզ, այլև այն մարդուն, ում սիրում ես»։


Միջոցառումը բացել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության Մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն, իսկ պատանեկան ստուդիայի դերասանները ներկայացրել են գրքից հատվածներ։
Միջոցառման շրջանակներում Մ․Բրուտյանը գրքեր է նվիրել բոլոր ցանկացողներին, իսկ հյուրերը մասնակցել են բարեգործական դրամահավաքին։ Հասույթը փոխանցվել է «Ձեռք մեկնիր» բարեգործական կազմակերպությանը, որը օգնում է Արցախյան պատերազմից տուժածների ընտանիքներին։


Ամբողջ երեկոյի ընթացքում հնչել է Մարինա Բրուտյանի հեղինակած երաժշտությունը, որը գրվել է Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներկայացման համար։
Միջոցառմանը ներկայացվել է նաև նկարիչ և քանդակագործ Մելս Գևորգյանի աշխատանքները, որոնք գրքի նկարազարդման մի մասն են կազմում։

Դիտվել է՝ 7330

Մեկնաբանություններ