Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Առնո Բաբաջանյանի 100-ամյակը կնշանավորվի մի շարք միջոցառումներով

Առնո Բաբաջանյանի 100-ամյակը կնշանավորվի մի շարք միջոցառումներով
21.01.2021 | 21:36

Մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի 100-ամյակը կնշանավորվի մի շարք միջոցառումներով: Վաղը՝ հունվարի 22-ին՝ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը, ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասեր հասարակայնությունը հարգանքի տուրք կմատուցի կոմպոզիտորի հիշատակին:

Ժամը 13:00-ին Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում տեղի կունենա կոմպոզիտորի հիշատակին նվիրված ծաղիկների խոնարհման արարողություն, որին կհաջորդի համերգային ծրագիր՝ կազմված կոմպոզիտորի ստեղծագործություններից:


Ծրագրում կներկայացվի Ա. Բաբաջանյանի «Վոկալիզ» (Ալ. Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Արծվիկ Դեմուրճյան, նվագակցող՝ Արմեն Աղաջանյան) և «Благодарю тебя» երգի մշակումը (ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյան): Միջոցառման ընթացքում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիրները հանդես կգան Բաբաջանյանի «Նոկտյուրն» (դաշնակահար՝ Արմեն Պուչինյան) և «Մեղեդի» (դաշնակահար՝ Արթուր Գրիգորյան) ստեղծագործությունների կատարմամբ:
Նույն օրը ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի հոբելյանին:


Տեղեկացնենք, որ ստեղծվել է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի ղեկավարությամբ:

Դիտվել է՝ 3065

Մեկնաբանություններ