Ե՛վ կույր եք, և՛ խուլ, և՛ համր
01.05.2020 | 00:55
«Իրատեսի» (03.04.2020) «Թոշակառուն տեղին հիշեց անդաստիարակի մորը» հրապարակումից անցել է 20-22 օր, և լիահույս էինք, որ խայտառակ վիճակում գտնվող հուշարձանը` նվիրված 2006 թ. Երևան-Սոչի չվերթի զոհերի հիշատակին, ուշադրության կարժանանար։ Բայց մերօրյա իրականությունը դառն է, միաժամանակ հավաստող, որ նրանք, ովքեր կոչված են պահել-պահպանելու մեր քարեղեն պատմությունները` եկեղեցիներն ու վանքերը, բերդ-ամրոցներն ու հուշարձան-կոթողները, հաճախ ձևանում են և՛ կույր, և՛ խուլ, և՛ համր։ Կամ` գուցե առանց ձևանալու։ Նրանք այնպիսին են, ինչպիսին որ կան` քայլող-ուտողներ են, կամ էլ` ուտող-քայլողներ։ ՈՒրիշ ոչինչ։
Տասնչորս տարվա պատմություն ունեցող Մկրտչյան եղբայրների հեղինակած այս հուշ-օծյալի ներկայիս տեսքը դրա անխոս վկան է` գլխահակ, խուժանի սահմռկեցուցիչ գրառումները դրոշմած, որից կաթվածահարվում ես այն աստիճան, որ անկարող ես դառնում տեսածդ փոխանցելու անգամ թշնամուդ, քանի որ կհակադարձի` թուրքը դու ես։
Եվ կույր են, և խուլ, և համր բոլոր նրանք, ովքեր տարիներով դա չեն տեսել և չեն տեսնում նաև մեր ահազանգից հետո, նույնիսկ Մեծ եղեռնի 105-ամյակին չեն այցելել Սուրբ Սարգիս եկեղեցի։ Որ գնացած լինեին, կտեսնեին։ Ինքս եղա ապրիլի 24-ի կեսօրից հետո և երեկ։ Եվ ի՜նչ զարմանք, ինչպիսի՜ վերաբերմունք...
Ինչ-որ հոգատար ձեռք կարողացել էր հուշարձանի «երեսից» մաքրել միայն հայհոյանքների և սեռական օրգանների «նկարազարդումների» բաժինը։ Ընդամենը։ ՈՒրիշ ոչինչ։ Մնացածը հինն էր, ավելի թարմացված։ Այսինքն` քաղաքապետարանն ու թաղապետարանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, բնապահպանության նախարարություններն ու հասարակական այն կազմակերպությունները, որոնք ինչ-որ կերպ առնչվում են հուշարձանների պահպանության հետ, այս դեպքում և կույր են, և խուլ, և համր։
Եվ ուրեմն` հարգարժան քաղաքապետ, ինչպես Դուք, այնպես էլ ես, որպես նոր Հայաստանի վերափոխված հպարտ քաղաքացի, իրավունք ունեմ ժողովրդի անունից հորդորելու և պահանջելու` այցելեք Նորքի բարձունքում տեղակայված հուշարձան` անպայման ձեր շքախմբով, ձեր իմքայլականներով ու դահիճներով, որպեսզի տեղում, հատ-հատ զոհասեղանին փռեք պատասխանատվությունից խուսափողներին և հրապարակայնորեն տրված ձեր խոստումը` գլուխներ կտրելու մասին, մի՜ անգամ իրականացնեք։ Շա՛տ կհարգենք։
Չմոռանաք նաև մոմ վառել։
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հեղինակի նյութեր
- «Կամավոր պարտադիր» հիմունքներով դոնորը
- Նա չստեց. երկիրը, իրոք, վերածեց արյան ծովի (բայց ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի խրամատներում)
- Ինքնախաբեության դրսևորումներ
- Դիվանագիտական ստախոսություն
- Դեբիտորական պարտքի հավաքագրումը դատական կարգո՞վ, թե՞ բաժնեմասային սեփականատերերի արդարացումը դատարանով
- Կարմիր կովը կաշին չի փոխում
- Փաշին յան տալը փաշինյանական հոգեկերտվածքո՞վ, թե՞ թավիշով
- Տիգրան ՈՒրիխանյանն ու՜ր, վարչապետն ու Էդմոն Մարուքյանը ուր
- Կայծից բոց կբռնկվի, իսկ էլցանցում՝ թքած ունեն
- Համակրանքից՝ հակակրանք, հակակրանքից՝ հակազդեցություն
- Հախուռն մտքի գեներացումը «ստուկ» է տալու
- Որտեղ է թաղված շան գլուխը
- Տիկին Շուշանիկն ու միջազգային մակարդակի անհամապատասխանությունը
- Հետողորմյա մայր թատրոնում
- Ո՞վ է անվստահություն հայտնողը, ժողովու՞րդը, թե՞ իմքայլական իշխանությունը
- Բնամթերքի փոխարինիչը` բառամթերք
- Արթուր Վանեցյան. «Թող իմ հրաժարականը լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլը»
- Անկումը միշտ էլ անսպասելի է վրա հասնում, շատ էլ ցավոտ է լինում
- Թոշակառուն տեղին հիշեց անդաստիարակի մորը
- Այսօր` տեղապտույտ, իսկ վաղը` խոսքապտույտ
Մեկնաբանություններ