ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Առաջիկա երկու-երեք տարում մեր մարզիկները կցուցադրեն որակապես այլ` բարձրակարգ ֆուտբոլ»

«Առաջիկա երկու-երեք տարում մեր մարզիկները կցուցադրեն որակապես այլ` բարձրակարգ ֆուտբոլ»
27.06.2008 | 00:00

ԹԻՄԱՅԻՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ` ԼԱՎ ՖՈՒՏԲՈԼԻ ԳՐԱՎԱԿԱՆ
-Կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր չորս թիմերն էլ (Գերմանիա, Թուրքիա, Ռուսաստան, Իսպանիա) Եվրոպայի չեմպիոն դառնալու մեծ հնարավորություն ունեն,- հունիսի 25-ին, երբ հայտնի չէին եզրափակիչի ուղեգիր ստացած հավաքականները, ասաց Արմեն Գրիգորյանը։- Ինձ համար հայտնություն էր Ռուսաստանի Դաշնության հավաքականը։ Բոլորս շատ լավ գիտենք այս մարզաձևում Ռուսաստանի վերջին տարիների հետընթացի մասին։ Բայց ահա թե ինչ է նշանակում բարձրակարգ մարզիչ ունենալը։ Հոլանդացի մարզիչ Գուուս Հիդինկի գլխավորությամբ Ռուսաստանի Դաշնության հավաքականը բոլորիս աչքի առաջ դարձավ Եվրոպայի լավագույն թիմերից մեկը։ ՈՒրախ կլինեմ, որ Ռուսաստանի ֆուտբոլիստները հաղթեն, թեև, կրկնում եմ, կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր հավաքականներն էլ արժանի են չեմպիոնի կոչման։
-Պարոն նախարար, համապատասխան գրասենյակներում խաղադրույքներ կատարո՞ւմ եք։
-Ո´չ։
-Հուսա՞նք, որ մի օր էլ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կմասնակցի նման հեղինակավոր մրցաշարի։
-Իհարկե, կմասնակցի, և դրա նախադրյալները կան։ Բոլորս շատ լավ գիտենք, որ վերջին երկու տարիներին մեր հավաքականն իսկապես դիտարժան խաղ է ցույց տալիս։ Եվրոպայի այնպիսի լավագույն թիմերի հետ, ինչպիսիք են Լեհաստանի, Պորտուգալիայի, Սերբիայի հավաքականները, մեր մարզիկները և´ հաղթանակներ տարան, և´ ոչ-ոքիներ գրանցեցին։ Այնպես որ, հեռու չէ այն պահը, երբ մեր մարզասերները կուրախանան Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ցուցաբերած խաղով։ Կարծում եմ` առաջիկա երկու-երեք տարում մեր մարզիկները կցուցադրեն որակապես այլ` բարձրակարգ ֆուտբոլ։
-Դուք Ռուսաստանի օրինակով կարևորեցիք մարզչի դերը հավաքականի հաջողության հարցում։ Հայաստանն իր համար այդ կարևորագույն խնդիրը լուծե՞լ է։
-Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը դանիացի փորձառու Յան Պոուլսենն է, որն իսկապես լավ մասնագետ է, և արդեն իսկ երևում է, որ կազմակերպված, թիմային խաղ է դրել մեր հավաքականում։
-Ինչը խիստ պակասում է մեր մարզիկներին։ Մենք անհատական մարզաձևերում հաջողություններ գրանցում ենք, բայց թիմային խաղերում` ոչ։
-Եթե մենք ունենանք թիմային մտածելակերպ, կարծում եմ` հաջողություններ կգրանցենք։ Իսկ դա արդեն մեր հավաքականում կա։ Բնականաբար, դա նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքի արդյունքն է։ Այնպես որ սպասենք. ամենամոտ ապագայում մենք կունենանք լավ թիմ և կուրախանանք նրա հաղթանակներով։

Զրույցը` Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ. Գ.- Պեկինյան օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև երիտասարդական հիմնախնդիրների մասին հարցազրույցը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի հետ կարդացեք «Իրավունք de facto»-ի առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 6731

Մեկնաբանություններ