ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից
23.04.2013 | 12:34

Քահանա Ալեքսանդր

ԵԼՉԱՆԻՆՈՎ
(1881-1934)

Ժամանակակից մշակույթը ստեղծվել է մարդկության կողմից ոչ միայն ոչ ըստ Աստծո օրենքի, այլև հաճախ հակառակ նրա, մարմնավորվել է չլուծվող, ամուր, հակաաստվածային ձևերի մեջ. նրանց մեջ հիմք է դրել օտար և մեր հանդեպ թշնամական հոգին։ Ինչպե՞ս լուծենք այդ հարցը, եթե ցանկանում ենք ապրել ըստ Աստծո կամքի, բայց և չհեռանալով աշխարհից։ Անհատական լուծումն ավելի հեշտ է. գնալ աշխարհ` չկորցնելով ինքն իրեն, պահպանելով սիրտը Քրիստոսին տրված, ապրել առավելագույնս Եկեղեցով, շատ բան չներելով ինքն իրեն։
Հասարակության համար այդ լուծումը շատ ավելի դժվար է։
Կաթոլիկությունը տալիս է մեզ աշխարհի վճռական «սանձահարման» օրինակը` ստիպել մարդկանց ապրել ըստ եկեղեցու օրենքների, աշխարհը` Եկեղեցու ծառա։
Սակայն կարծում եմ, որ այդ խնդիրը չի լուծվի անհատական միջոցներով և նույնիսկ եկեղեցական։ Մենք չենք կարողանա քայլել աշխարհում անզեն. դա գոռոզություն է, իսկ մենք պետք է օգտվենք այս աշխարհի գործիքներից։ Մեզ հարկավոր է խոնարհաբար ճանաչել պետականությունը, աշխարհի վրա ազդելու արտաքին մեթոդները։ Այն, որ մենք կորցրինք Ռուսաստանը (մեր դեպքում` Հայաստանը - թարգմանչի կողմից), ոչ միայն քաղաքական սխալ է, այլև մեղք Եկեղեցու դեմ։

Թվում է, թե թույլ հիշողությունը մեղավոր վիճակի հատկանիշներից մեկն է, նրանում են պարունակվում հետևյալ մեղսական հատկությունները. անկարող լինելը հոգևոր լարման, ցրված ուշադրությունը և անբավարար սերը։ Կարո՞ղ ենք, արդյոք, պատկերացնել հիշողությունից զուրկ որևէ սրբի։ Իհարկե ոչ, որովհետև նրա մեջ առկա է ակտիվ վերաբերմունքը ամեն ինչի հանդեպ, կենտրոնացած ուշադրությունը, սերը բոլորի նկատմամբ։ Թույլ հիշողությունը նեղ գիտակցության հետևանք է։ Մյուս կողմից էլ թույլ հիշողության խոշոր նշանակությունն է։ Հիշողության մասնակի կորուստը հաճախ ուղղակի օգտավետ է հոգևոր կյանքի համար։ Մոռացկոտությունն ազատում է աշխարհիկ բաներից, հուշերի, գիտելիքների բեռից, տալիս է հնարավորություն լինելու միանգամայն անմիջական, ուրեմն և անկեղծ, ուրեմն` հանճարեղ, նա տալիս է հնարավորություն ապրելու տվյալ պահով, տվյալ գործով, տվյալ մարդով` լինել մանուկների պես, ընկալել ամեն ինչը որպես նոր, մաքուր աչքերով դիտել աշխարհը։ Մոռացկոտությունը ժամանակի հաղթահարումն է, վիրավորանքների մոռացումը, պարզության ձեռքբերումը։ Միևնույն է, հիշողությունը պահպանում է ամեն ինչ ու միայն ժամանակավորապես է հրաժարվում վերադառնալուց։ Մոռացկոտ ծերուկը նման է մի ուղևորի, ով սեփական ճամպրուկները հանձնել է պահասենյակ և առանց բեռան սպասում է գնացքին։ Կգա ժամը, մռայլ մաքսավորները բաց կանեն նրա ճամպրուկները, և նա կսարսափի` տեսնելով դրանց պարունակությունը։
«Փառքի զորությամբ ջնջել հակառակորդներին». ահա կրոնական պայքարի մեթոդը, միակը` ոչնչացնելու, «ջնջելու» ամեն մի խավար բան ինքդ քո մեջ աստվածային փառքի ճաճանչների զորությամբ, լիությամբ։

Հրապարակման պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 13151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ