Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Ճգնաժամային գիտակցություն»

«Ճգնաժամային գիտակցություն»
23.05.2024 | 20:35

Պատերազմից հետո Հայաստանում առաջացել է «ճգնաժամային գիտակցություն»։ Սա պատերազմում ունեցած ծանր կորուստների հարուցած հետևանքն է։ Այդպիսին է եղել ծանր պատերազմների արդյունքն ամենուր և բոլոր ժամանակներում։ Օ. Շպենգլերն, օրինակ, առաջին աշխարհամարտի հարուցած ծանր հետևանքը հին մայրցամաքի համար բնորոշել էր որպես «Եվրոպայի մայրամուտ»։ Ու թեև սոցիոլոգիայում նման օրենք գոյություն չունի, միևնույնն է, քաղաքականության պատմությունը չգիտի նման մի դեպք, երբ «ճգնաժամային գիտակցության» հարուցիչ իշխանությունը հետագայում ունակ է եղել հաղթահարելու իր անփութության, անկարողության, դիտավորության արդյունքում ձևավորված անկումային տրամադրությունը։

Բլինքենը, չգիտեմ, քարոզչական բնույթի ինչ դիֆերամբներ է կատարում, չգիտեմ` ինչ նկատի ունի «դժվար ժամանակներում կատարված լուրջ աշխատանք» ասելով, բայց ակնհայտ է հետևյալը. մեզ այսօր անհրաժեշտ է գտնել երկրի հետագա զարգացման նոր ուղիներ, առկա խնդիրներին նոր իրավիճակից բխող նոր, գուցե ոչ ստանդարտ լուծումներ։ Այս իշխանությունը հենց սա անելու ֆիզիկական հնարավորություն չունի։ Չունի՛։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2815

Մեկնաբանություններ