ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի հետ համատեղ ստեղծելու են կենտրոն, որն օգտագործելու է անօդաչու թռչող սարքեր։ Նրանք համատեղ վերահսկելու են իրավիճակը շփման գծին, միասին ստանալու են տեղեկություն, միասին վերլուծելու են ու եզրակացության գան։ Պուտինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ չեն մոնիտորինգի այնպիսի ձևեր, ինչպիսին են համատեղ պարեկություն և շարասյուները, որոնք Ռուսաստանն ու Թուրքիան կիրառել են Սիրիայում։