ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները գործարկել են սեփական արբանյակային հեռուստաալիք՝ 500 հազար լսարանով՝ հայտնում է Mirror-ը։ Հեռուստաալիքը հեռարձակում է հաշվետվություններ ավիահարվածների մասին, դասախոսություններ իսլամի մասին և եղանակի կանխատեսում։ «Արդար Ռուսաստանից» Պետդումայի պատգամավոր Օլեգ Նիլովը հարցում էր ուղարկել արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող տարածքները համացանցից անջատելու առաջարկով։ Նիլովի խոսքով՝ նման տեխնիկական հնարավորություն ունի ԱՄՆ-ը, որտեղ տեղակայված են գլխավոր DNS-սերվերները: