ՈՒժգին պայթյուն է որոտացել Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում: Doğan-ը հաղորդել է, որ պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել: Սուլթանահմեդ հրապարակը Ստամբուլի զբոսաշրջության վայրերից է, և, թուրքական գործակալության վկայությամբ, զոհերի թվում կան զբոսաշրջիկներ:
Նախնական տեղեկություններով՝ Ստամբուլում պայթյունի հետևանքով զոհերի թվում հայեր չկան: