Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Թուրքական ուժերը դուրս են գալիս Իրաքից

Թուրքական ուժերը դուրս են գալիս Իրաքից
28.12.2015 | 09:57

«Թուրք զինվորականներն աստիճանաբար դուրս են գալիս Բաշիկի մոտ գտնվող Զալիկան ճամբարից»,- Al Sumaria հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Նայնավա շրջանի խորհրդի նախագահի տեղակալ Նուր ադ-Դին Կաբլանը: «Բաշիկում մնացած թուրք զինվորականների թիվը մոտ 100 մարդ է, նրանց թվում կան մարզիչներ»,- հայտարարել է խորհրդի նախագահի տեղակալը: Իրաքի իշխանությունների տվյալներով՝ դեկտեմբերի 4-ին զինվորականները և զրահատեխնիկան մտել են Իրաքի Նայնավա շրջան ահաբեկիչների դեմ կռվող ժողովրդական ջոկատների մարտիկների պատրաստման առիթով: Իրաքի ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունը թուրք զինվորականների ներկայությունն անվանել են «թշնամական գործողություն»՝ չհամաձայնեցված իշխանությունների հետ և հայտարարել են սուվերենության խախտման մասին:

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ