Լիբիայում ԴԱԻՇ-ի դիրքերին օդային հարվածներ հասցնելու խնդրանքով Ռուսաստանին կարող է դիմել միայն ազգային համաձայնության կառավարությունը, որը առայժմ կազմավորված չէ՝ հայտարարել է Տրիպոլիում կառավարության ԱԳՆ առաջնորդ Ալի Աբու Զակուկը: «Այս որոշումը կարող է ընդունվել, երբ կլինի ազգային համաձայնության կառավարություն: Մենք հիմա ձգտում ենք այդպիսի կառավարություն ստեղծել»,- հայտարարել է նա: