Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ՝ Սիրիայի վերջին դեպքերից հետո բազմաթիվ ռազմանավեր են հայտնվել Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ 34-ը պատկանում են Թուրքիային, 20-ը ռազմանավեր են, 14-ը՝ օժանդակ նավեր՝ 3 կորվետ, 1՝ սուզանավ, 1 տորպեդակիր մոտորանավակ, 1 ֆրեգատ։ Ռուսաստանը տարածաշրջանում ունի 13 նավ՝ 4 ռազմանավ, 9 օժանդակ նավ։ ԱՄՆ-ը Միջերկրական ծովում ունի 3 ռազմանավ, Ֆրանսիան 5 նավ՝ 1 ավիակիր, 2 ռազմանավ, մեկական ֆրեգատ և հետախուզանավ, Իտալիան՝ 2 նավ՝ մեկական ֆրեգատ և սուզանավ։ Մեկական նավ ունեն Մեծ Բրիտանիան, Բելգիան, Իսպանիան, Կանադան, Պորտուգալիան, Հունաստանն ու Նիդերլանդները։