ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Սահմանին դիվերսիա կատարելով՝ Ադրբեջանը պատասխանում է համանախագահների հայտարարությանը

Սահմանին դիվերսիա կատարելով՝ Ադրբեջանը պատասխանում է համանախագահների հայտարարությանը
05.12.2015 | 11:36

Ամեն տարի դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպումից առաջ Ադրբեջանը նվազեցնում է լարվածությունը սահմանին և հրաժարվում սադրանքներից, սակայն գագաթնաժողովում հայտարարությունից հետո կրկին մեծացնում է լարվածությունը՝ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով դեկտեմբերի 4-ի գիշերը Ադրբեջանի կողմից դիվերսիայի հերթական փորձին, որի հետմղման ժամանակ հերոսաբար զոհվել է Արցախի պաշտպանության բանակի զինծառայող։ «Եռանախագահների հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ ԵԱՀԿ նախարարական խորհրդի յուրաքանչյուր հանդիպումից առաջ Ադրբեջանը թուլացնում է լարվածությունը սահմանին, և երբ հայտարարությունն ընդունվում է՝ անմիջապես հետևում է լարվածության աճ: Եռանախագահները կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից, լարվածությունից, խաղաղ ճանապարհով կարգավորել հարաբերությունները, և Ադրբեջանն այդպես է պատասխանում հայտարարությանը: Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով գնալ հիմնախնդրի կարգավորմանը, ինչպես և կոչ են անում եռանախագահները, միջազգային հանրությունը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ դեկտեմբերի 4-ին` ժամը 04:30-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել ելման դիրքերը: Ցավոք, մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995 թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը:

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ