ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ֆրանսիան ավիակիր ուղարկեց ԻՊ-ի դեմ պայքարի

Ֆրանսիան ավիակիր ուղարկեց ԻՊ-ի դեմ պայքարի
23.11.2015 | 11:20

Փարիզում ահաբեկչական հարձակումներից հետո ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ատոմային ավիակիրը ուղևորվել է Սիրիա, որտեղ կմասնակցի ԻՊ-ի դեմ պայքարին: Նավը չի տեղակայվելու Պարսից ծոցում, այլ կմնա Միջերկրական ծովի արևմուտքում: Նրա տախտակամածին կան 18 «Ռաֆալ» կործանիչներ և 8 հարձակողական «Սուպեր Էտենդարդ» ինքնաթիռներ:

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ