«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսաուղերձ է հղել՝ հայտարարելով Ֆրանսիայում ահաբեկչության շարունակման մասին։ «Քանի դեռ դուք շարունակում եք ռմբակոծել, խաղաղություն չեք տեսնելու։ Դուք վախենալու եք անգամ խանութ մտնելիս»,-ասված է ուղերձում։ Տեսանյութը հրապարակվել է առանց ամսաթվի ու ժամի, հայտնի չէ՝ երբ է նկարահանվել։