Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Ռուսաստանը չի հեռանա Սիրիայից, քանի դեռ Ասադի բանակը չի հաղթել ահաբեկիչներին

Ռուսաստանը չի հեռանա Սիրիայից, քանի դեռ Ասադի բանակը չի հաղթել ահաբեկիչներին
04.11.2015 | 14:16

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ռուսական օդատիեզերական ուժերի կողմից Սիրիայում իրականացվող գործողությունները կշարունակվեն այնքան, մինչև նախագահ Բաշար Ասադի բանակն ավարտի ահաբեկիչների դեմ հարձակումը` ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը` ընդգծելով, որ ՌԴ գործողությունները միանգամայն օրինական են։ «Ռազմական օպերացիաները սահմանափակված են սիրիական բանակի կողմից ահաբեկիչների դեմ հարձակողական գործողությունների անցկացման ժամկետով»,- վստահեցրել է պաշտոնյան: Անտոնովը հիշեցրել է, որ ռուսական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում բացառապես ահաբեկիչների ուղղությամբ` չվնասելով սիրիական չափավոր ընդդիմության ներկայացուցիչներին, իրենց արդեն հաջողվել է վերացնել իսլամիստներին պատկանող տասնյակ հենակետեր, զինամթերքի պահեստներ, հարյուրավոր ահաբեկիչների ու նրանց զինտեխնիկայի մեծ մասը: Փոխնախարարը նշել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռվում են 25-30 հազար օտարերկրացիներ, այդ թվում՝ ՌԴ-ից։ «Եթե նրանք վերադառնան տուն, իրենց հետ բերելով բռնության և ծայրահեղականության գաղափարներ, կսկսեն քարոզել ու տարատեսակ դիվերսիաներ կազմակերպել»,- նախազգուշացրել է պաշտոնյան` ընդգծելով, որ իրենց հիմնական նպատակներից մեկն է դեպքերի նման զարգացումը կանխելը։

Դիտվել է՝ 1362

Մեկնաբանություններ